Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է երկակի խաղ խաղալ մի կողմից սիրախաղ անել Արևմուտքի հետ և հակառուսական հայտարարություններ հնչեցնել, մյուս կողմից ամբողջությամբ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է sputnik-ossetia.ru-ին տված մեկնաբանությունում հայտնել քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «Հայաստանը փորձում է որոշակի դիվիդենտներ ձեռք բերել իր արևմտյան գործընկերներից: Ստորագրել են Հռոմի ստատուտը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տրվել, ակնարկել են, որ հայերն իբր չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարում են, բայց միևնույն ժամանակ դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից: Երևանը նման կերպ Արևմուտքի հետ ինչ-որ հարաբերություններ կառուցելու ֆոն է ստեղծում, բայց միևնույն ժամանակ չի խզում կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն երկակի ստանդարտների քաղաքականությունն ի վերջո խնդիրներ կստեղծի, և առաջին հերթին հենց Հայաստանի համար»,- ասել է նա։

Տարասովի խոսքով, Հայաստանը շուտով կարող է հայտնվել Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում։ «Եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքականություն կառուցի ընդդեմ Իրանի, ապա Հայաստանը կդառնա ամերիկյան ցատկահարթակ, իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում և կարող է պարզապես վերանալ որպես պետություն տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզից: Դա է տխուր հեռանկարը: Հայաստանը կարող է իրեն մղել մի այնպիսի իրավիճակի մեջ, երբ, առաջին հերթին չի ունենա խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, երկրորդ հերթին սրված հարաբերություններ Իրանի հետ, և երրորդ հերթին չվերականգնված հարաբերությունները Թուրքիայի հետ: Եվ ամեն ինչ հենց դրան է տանում»,- պարզաբանել է փորձագետը։

Տարասովը կանխատեսել է, որ այն բանից հետո, երբ վրացական ճգնաժամը ավարտվի «Վրացական երազանքի» օգտին, Հայաստանում Փաշինյանի դեմ ընդդիմադիր շարժումը կսկսի վերելք ապրել։ «Եվ այդ ժամանակ հարցը կլինի այն, թե արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանություն: Հայերը զգայուն ժողովուրդ են, նրանք շատ ծանր հարված են կրել կորցնելով Ղարաբաղը, նրանց համար դա շատ զգայուն է, նրանք վերապրում են այդ հարվածը, ուստի երկար չեն հանդուրժի այս իրավիճակը »,- ընդգծել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
Ամենադիտված