Առաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են լինելու․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ձերբակալման թույլտվության մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը Իսրայելին ընդդիմացող երկրների հաղթանակն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիանթեփի Շահինբեյ ժողովրդական գրադարանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Anadolu-ն:
«Միջազգային քրեական դատարանը շատ ճիշտ որոշում է կայացրել։ Բայց Նաթանյահուն երբեք էլ չի ենթարկվել նախկին որոշումներին։ Եվ սրան նույնպես չի ենթարկվի։ Բայց անկախ նրանից, կենթարկվի, թե՝ ոչ, այս որոշման փաստը Իսրայելին ընդդիմացող երկրների հաղթանակն է։ Սա շատ կարևոր էր», - պատասխանել է Էրդողանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Նաթանյահուի ձերբակալության թույլտվության ՄՔԴ-ի որոշումը:
Ըստ Թուրքիայի նախագահի, այժմ կհետևենք, թե ինչ քայլեր կձեռնարկի Նաթանյահուն՝ ի պատասխան դատարանի որոշման։
Նա նաև նշել է, որ աշխարհը շատ անսովոր շրջան է ապրում։
«Հիմա Ամերիկայում իշխանության է եկել Թրամփի կառավարությունը։ Տեսնենք, թե ինչպես է ձևավորվում ԱՄՆ նոր վարչակազմը Թրամփի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ, աշխարհը շարժվում է դեպի բոլորովին այլ ապագա: Հետևաբար, առաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են»,- ասել է Էրդողանը։