Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին նոր ուժով է «վերադարձել» իր պահանջներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

COP29ի ավարտից հետո Ադրբեջանը նորից անցել է իր պահանջների առաջքաշմանը, քանի որ այդ միջոցառմամբ պայմանավորված՝ բանակցային գործընթացը մոտ մեկ ամիս կանգնած էր։ Ընդ որում՝ անցել է նոր թափով ու նոր «գուներանգներով»: Արցախի և Հայաստանի դեմ իրագործված հանցագործություններից հետո այդ համաժողովի միջոցով փաստացի Ադրբեջանին հաջողվեց ցույց տալ, որ ոչ միայն իր դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել, մեկուսացված չէ միջազգային հարաբերություններում, այլև տարբեր երկրներ շարունակում են իր հետ համագործակցությունը, այդ թվում՝ Եվրոպայից։ Ու քանի որ այդ խնդիրը լուծված է, ապա Ադրբեջանը կարող է իր գործելակերպը կրկնել, այսինքն՝ նոր ագրեսիա ձեռնարկել ու անպատիժ մնալ։
 
Արցախի դեպքում ռազմական ագրեսիա ձեռնարկելու և շրջափակման ենթարկելու հետ մեկտեղ՝ Բաքվից հայտարարում էին, թե իբր Արցախն իրենց է պատկանում ու իրենց նպատակը արցախցիների վերաինտեգրումն է, բայց նրանք չցանկացան ու հեռացան։ Հիմա էլ ավելի մեծ թափով առաջ է մղվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Ու կարծիք կա, որ Ադրբեջանը արցախահայերի վերադարձի հետ կապված հայելային կերպով առաջ է քաշում նույն քանակությամբ ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման։ Բայց սա թյուր կարծիք է, ժամանակն ապացուցել է, որ Ադրբեջանն ինչպես ոչ մի պայմանավորվածություն չի պահում, այնպես էլ ոչ մի երաշխիք չկա, որ արցախցիների անվտանգությունը կարող է ապահովել, եթե նույնիսկ փաստաթղթով դրա համար երաշխիքներ ստեղծվեն։ Ու եթե իսկապես հայ բնակչության վերադարձի հարց լիներ, ապա Ադրբեջանն անխնա կերպով չէր քանդի շենքերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, որոնք արցախահայության սեփականությունն են։
 
Որոշ արտաքին կենտրոններից էլ հայտարարություններ են հնչում, թե արցախահայությունը պետք է վերադառնա, թե իրենք բարձրացնում են վերադարձի իրավունքի իրացման հարցը, սակայն դրանք իրականում միայն դատարկ հայտարարություններ են։ Գործնական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Այդպես, օրինակ՝ Լաչինի միջանցքը փակելու ու Արցախի շրջափակման ժամանակ էին տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ անում, դատապարտում Ադրբեջանի գործողությունները, կոչ անում բացել Լաչինի միջանցքը, բայց իրականում որևէ քայլի չդիմեցին Բաքվին ճնշելու համար։ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը անգամ հայտարարում էր, թե Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆը ոչ միայն հանդուրժեց, այլ ամերիկյան պաշտոնյաները շարունակում են մեկնել Բաքու՝ «խաղաղության» հարցը քննարկելու նպատակով, և հանդիպումներ ունենում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
 
Ավելին, Հայաստանն էլ պաշտոնապես չի բարձրացնում արցախցիների իրավունքների վերականգնման հարցը, այլ արցախցիներին առնչվող թեման ընդամենը ձգտում է ներկայացնել նրանց սոցիալական աջակցություն տրամադրելու համատեքստում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքից 90ականներին բռնագաղթի արդյունքում հեռացած հայերի վերադարձին, ապա այդ հարցն ընդհանրապես օրակարգում չի էլ եղել։ Բայց ամենազարմանալին այն է, որ ՀՀ իշխանությունները փաստացի չեն հերքում, որ ադրբեջանցիների վերադարձի թեման քննարկվում է։ Պատահական չէ, որ այս ֆոնին էլ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանը» Նիկոլ Փաշինյանն ու այլ «նիկոլները» համեմատում են «Արևմտյան Հայաստանի» հետ։ Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզերը դատարկ քարոզչություն չեն, դրանով փորձ է կատարվում կոնկրետ ականներ դնել Հայաստանի ինքնիշխանության տակ։
 
Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀի միջազգայնորեն ճանաչված ինքիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջելու, բայց ֆորմալ առումով տարածքները կարող են մնալ Հայաստանի կազմում, իսկ ադրբեջանցիները կամ ինչոր կասկածելի խմբեր, ինչու չէ՝ նաև ներկրված ահաբեկիչներ կարող են գալ ու որոշել, թե ինչպես պետք է հայերն ապրեն։Արդյունքում այդ տարածքներում պայմաններ կարող են ստեղծվել հայերի հեռանալու և էթնիկ զտումների համար, ինչպես կատարեցին Արցախի դեպքում։ Դրանից հետո Բաքվից կհայտարարեն, թե իրենք փորձել են «արևմտյան» ադրբեջանցիների իրավունքները վերականգնել, նրանց վերաինտեգրել հայկական հասարակության մեջ, բայց հայերը որոշեցին հեռանալ, դա իրենց որոշումն է։ Ու այդպես հայկական տարածքները կյուրացվեն հակառակորդի կողմից։ Առանց այն էլ արդեն իսկ Ադրբեջանի կողմից հայերի ճակատագիրը որոշելու ուղղությամբ պահանջներ կան։
 
Օրինակ՝ Բաքվի օրակարգից դուրս չի գալիս Հայաստանի Սահմանադրությունը փոխելու թեման, տարբեր պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են դրա մասին։ Պարզ է, որ Սահմանադրությանն էլ պետք է հետևի այլ օրենքների փոփոխության պահանջը։ Ստացվում է, որ Ադրբեջանից պետք է որոշեն, թե հայությունն ինչ օրենքներով պետք է ապրի, որի արդյունքում հայ ժողովուրդը վերջնականապես կզրկվի իր կամարտահայտությունից։ ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, բայց իրենք այդ հարցը չեն բարձրացնում։ Բայց ինչո՞ւ չեն բարձրացնում բանակցային գործընթացում այդ հարցը, չէ՞ որ դա կարող են հրապարակային պահանջ դարձնել: Փոխարենն անընդհատ նշում են, թե իրենք ցանկանում են խաղաղության դարաշրջան բացել, այնինչ, Ադրբեջանի պատկերացմամբ, «խաղաղության դարաշրջանը» նշանակում է, որ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարելու, ամեն կերպ գոհացնելու է հակառակորդին:
 
Ադրբեջանն իր էությամբ շատ հեռու է մարդասիրական արժեքներից ու անընդհատ նոր զիջումներ է պահանջելու՝ ընդհուպ այսօրվա տեսքով եղած Հայաստանի լուծարում, ինչպես եղավ Արցախի դեպքում։ Իսկ դրա վառ վկայությունը նաև այն է, որ Բաքվի կողմից առաջ մղվող մյուս առանցքային պահանջը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա ու սպառազինություններ չպետք է ձեռք բերի, քանի որ այն ռևանշիզմի համար դուռ է բացում։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ Հայաստանի անվտանգության զիջում կամ պետականության կազմալուծում։ Այս պայմաններում կնքված փաստաթուղթը կլինի ոչ թե խաղաղության, այլ կապիտուլ յացիոն պայմանագիր։ Ու բացառված չէ, որ դրա բաղկացուցիչ մաս կարող են լինել նաև ռեպարացիաները։ Չմոռանանք, որ Ադրբեջանից անընդհատ բարձրացնում են այն թեման, որ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի Արցախի հանքերից ու այլ ռեսուրսներից օգտվելու համար, անգամ արբիտրաժային դատարան են դիմել։
 
Այնպես որ, պատահական չէ, որ քաղաքական գործիչների, փորձագետների գերակշիռ մեծամասնությունն անընդհատ պնդում է, որ եթե ցանկանում ենք մեր պետականությունը պահպանել, պետք է հնարավորինս դիմադրենք հակառակորդին, բայց դրա համար պետք է փոխել իշխանություններին, քանի որ նրանք ավելի շատ Ադրբեջանի պահանջները լեգիտիմացնելով են զբաղված։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ
Ամենադիտված