Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանության երեսպաշտությունը եղեռնի հարցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 12-ին Երևանում իր աշխատանքները կսկսի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը, որի մասին դեռ այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, գրում է i-sng.ru-ն։ 

Ըստ կազմակերպիչների երկու օրվա ընթացքում «կքննարկվեն ռիսկի գործոնների բացահայտման և դրանց ժամանակին արձագանքման, ինչպես նաև միջազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացման և գործնական և քաղաքական մակարդակներում դրանց հետևողականության ապահովման խնդիրները»։

Ուղերձը հանրության շրջանում առնվազն ճանաչողական դիսոնանս առաջացրեց, քանի որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը տեղի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն առաջնահերթություն չէ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում»։ Ի դեպ, ասվածի հաստատումը կարելի է գտնել այդ գերատեսչության կայքում, որտեղ այդ թեմայով հիմնական նյութերը թվագրված են 2015 թվականով: Ընթացիկ ֆորումի անցկացմանը նվիրված է մի փոքրիկ պարբերություն՝ հղում անելով հենց ֆորումի կայքին, որտեղ տեղեկատվությունը ներկայացված է միայն հայերեն և անգլերեն լեզուներով առանց հաշվի առնելու այն փաստը, որ ամենամեծ հայկական սփյուռքն ապրում է Ռուսաստանում։

Այստեղ տեղին է հիշեցնել, որ հայերի համար այդ ողբերգական ցեղասպանության 100-րդ տարելիցին դրա օրակարգն արդեն իսկ միջազգային բնույթ ուներ, և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, ինչպես նաև բոլոր պետական և հասարակական կառույցները, երկար տարիների ընթացքում անմիջականորեն մասնակցել են դրա առաջմղմանը հստակ գիտակցելով այս խնդրի կարևորությունը համայն հայության համար։ Մինչև 2015 թվականը շուրջ քառասուն երկրներ, ինչպես նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Կանադայի առանձին նահանգներ, շրջաններ ճանաչել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Եվ եթե 2015 թվականին Սփյուռքի, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր փորձագետների և գիտնականների մասնակցությամբ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումում բացահայտվեցին նպատակներն ու խնդիրները, ապա առաջիկա հանդիպման ծրագիրն ավելի շատ հարցեր է առաջացնում քան պատասխանում է հարցերին:
Միևնույն ժամանակ ֆորումի հիմնական թեզը, այն է «Ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վտանգի վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացումը», կարծես թե ենթադրում է հարցի զարգացման դինամիկա: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումը մնում է միայն արձանագրել, որ առանց պատմական հետահայացքը հաշվի առնելու, անհնար է այդ թեման առաջ մղել, և ֆորումն, ինքնին, ամենայն հավանականությամբ, կլինի խնամքով ընտրված թավշյա համախոհների ժողով։ Ամեն դեպքում, ֆորումին չեն հրավիրվել նրանք, ովքեր երկար տարիներ անմիջականորեն առնչվել են Հայոց ցեղասպանության խնդրին ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, ով նշանակալի ներդրում է ունեցել Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում, չի հրավիրվել։ «Այդ հանցագործությունը կատարել են երիտթուրքերը՝ Օսմանյան կայսրության այն ժամանակվա տերերը։ Ցավոք սրտի, այսօրվա Թուրքիայի իշխանությունները հերքում են ցեղասպանության փաստը և խուսափում են ապաշխարությունից, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի հսկայական թվով երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը որպես նորագույն պատմության մեջ առաջին լայնածավալ ցեղասպանություն։ Ես հպարտ եմ, որ իմ նախաձեռնությամբ, 1995 թվականին Պետդումային ներկայացրած իմ զեկույցի հիման վրա, Ռուսաստանը ճանաչեց հայերի զանգվածային բնաջնջումն իրենց պատմական հայրենիքում որպես ցեղասպանություն», - նշել է ռուս քաղաքական գործիչն իր ելույթներից մեկում միաժամանակ անդրադառնալով էթնիկ զտումներին և Արցախից հայերի արտագաղթին` որպես նոր ցեղասպանության տարրի: Ըստ ամենայնի, հայ ժողովրդի ռուս բարեկամի այս դիրքորոշումը Հայաստանի ներկայիս կառավարիչների համար հենց այն ձգանն է, որը փակում է թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Իր հստակ դիրքորոշման համար պարոն Զատուլինն այնքան չի տեղավորվում թավշյա իշխանությունների գործերի մեջ, որ նրան ոչ միայն չեն հրավիրել Երևան ցեղասպանության հաջորդ գլոբալ ֆորումին, այլ նույնիսկ նրան վաղուց ընդգրկել են անցանկալի անձանց «սև ցուցակում»:

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի կարծիքով վերջին երկու-երեք տարվա իրադարձությունների իմաստը վերջնականապես հասկանալու համար պարզապես պետք է համեմատել թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրություններն ու Հայաստանի իշխանությունների գործողությունները։ «Գործընթացն այլ կերպ չի կարելի անվանել, քան հայկական ինքնության «թարմացման» անշնորհք փորձ։ Թեև դա անհնար է, նույնիսկ տեսականորեն, այնուամենայնիվ, «թուրքական մսաղացի» միջոցով հայերի ազգային ինքնությունը ոլորելու Փաշինյանի քարոզչության փորձերը ոչ մի րոպե չեն դադարում։ Երկրի «ապամոնտաժման» հաջորդ փուլն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչնչացնել հայկական ինքնությունը: Եվ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հասկանալով դա, որոշել են ավելի հեռուն գնալ և կոլաբորացիոնիստներին բնորոշ ոգևորությամբ այժմ փորձում են չեզոքացնել Հայաստանի ազգային խորհրդանիշների նշանակությունը»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Ինչպես նշում են քաղաքագետները, վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական աշխարհում տեղի է ունեցել երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական նարատիվների հրեշավոր վերափոխում։ Այլևս չկան թաքնված փորձեր իրականացնելու թուրքերի կամքը, այն է լռեցնել ցեղասպանության հարցը, փոխել Սահմանադրությունը, կամ հանել Արարատ լեռը Հայաստանի պետական զինանշանից: Բայց որքան էլ որ իշխանամետ քարոզիչները ջանան, Արարատն ընկալվում է հայերի կողմից ոչ որպես ինչ-որ աշխարհագրական կետ մեկ այլ պետության տարածքում։ Ցանկացած հայի համար Արարատը հազարամյա պատմության, իսկական մշակույթի, կորցրած հայրենիքի և քրիստոնեական ակունքների խորհրդանիշն է։ Ընդ որում սուրբ Արարատից և զինանշանից հետո փորձեր եղան երկրի մեկ այլ խորհրդանիշի` օրհներգի նկատմամբ, որը բառացիորեն վերջերս վարչապետի կամային որոշմամբ վերաշարադրվեց։ Հերթը հասավ նաև Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ գարնանը սկսեցին այրել «սևագիր» փաստաթղթերը, ինչը ժամանակին կասեցվեց ակտիվիստների կողմից։ Իսկ այս տարվա ապրիլի 24-ին իր ուղերձում վարչապետը մի քանի անգամ միանգամայն միտումնավոր «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործեց «մեծ կոտորած» արտահայտությունը, որն օգտագործում են ցեղասպանությունը չճանաչած երկրները։ «Հայաստանի գործակալական ցանցի ղեկավարը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հետևողականորեն շրջանառության մեջ է դնում այն բառապաշարն ու թեզերը, որոնք իրեն ասում են իր անմիջական ղեկավարները,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ևս չի հրավիրվել մասնակցելու ֆորումին, - 2018 թվականից երկրում ագրեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանք է տարվում: Իսկ Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ համեմատում է Արևմտյան Հայաստանն առասպելական «Արևմտյան Ադրբեջանի» հետ, պարզապես պարզունակ հետախուզական աշխատանք է, որի հիմնական թիրախն Անկախության հռչակագիրն է, որտեղ հիշատակվում է Արևմտյան Հայաստանը։ Հենց այդ ձևակերպումներն էլ նա փորձում է հեռացնել Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու համար։ Հաջորդ քայլը լինելու է ժողովրդին Թուրքիայի հետ հաշտվելու և արյունալի ողբերգության մասին մոռանալու կոչ անելը»։ 

Ընդ որում վերջերս բավականին ակտիվ խոսակցություններ են պտտվում ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «վերանորոգման նպատակով» փակման մասին։ Ինչպես նշել է զրուցակիցը, ինքը տեղեկություն ունի ինստիտուտի փուլային փակման մասին, սկզբում «վերանորոգման աշխատանքների» միանգամայն անմեղ պատրվակով, հաջորդիվ նախատեսվում է փոխել, ավելի ճիշտ պետական արարողակարգից հանել պաշտոնական այցով Հայաստան ժամանող հյուրերի ու պատվիրակությունների այցելությունները հուշահամալիր։ Այսպիսով, ցեղասպանությունների կանխարգելման ֆորումի մասնակիցների և հյուրերի համար պատրաստվել է մեծ ծավալի աշխատանք հայերի պատմական հիշողության քաղաքական ապամոնտաժման ուղղությամբ։ Համաժողովի արդյունքներին սպասելն այնքան էլ երկար չի տևի։ Ու չնայած կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց կասկած չկա, որ դա կլինի միաձայն ընդունված կոմյունիկե՝ վեհ, բայց կեղծավոր արտահայտություններով, որոնք ոչ մի ընդհանուր բան չեն ունենա հայ ժողովրդի կարծիքների և մտքերի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Ամենադիտված