Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Չորրորդ հանրապետություն». Հայաստանն անցնում է լիակատար արտաքին վերահսկողության տակ» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն այսօր ինքնիշխան երկիր չէ, քանի որ գործնականում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները գտնվում են Հասյաստանի դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի և առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության՝ ի դեմս Ֆրանսիայի սերտ վերահսկողության ներքո, գրում է politobzor.net-ը: Երբ ասում ենք «երկկողմ հարաբերություններ», պետք է հստակ հասկանալ, որ հայկական կողմից երկկողմ համագործակցություն է տեղի ունենում ճիշտ այնքան, որքան թույլ է տալիս ԱՄՆ-ը: Կարող ենք շատ գեղեցիկ արտահայտություններ ասել, բայց այս պահին իրավիճակն այնպիսին է, որ գեղեցիկ արտահայտություններն այլևս չեն օգնի առաջընթաց չկա, և երկիրը գնում է դեպի կործանում, այն արդեն իսկ գործնականում փլուզման մեջ է։

Նախկինում գրել էինք Ռուսաստանում արգելված Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) ակտիվ գործունեության մասին, որն այլընտրանք է մշակում Ռուսաստանի այն «երկարաժամկետ ծրագրին», որն է ապահովել Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունը: Այդ կազմակերպության նպատակն է դուրս մղել «Ռոսատոմին»՝ հանրապետությունը հետագայում վերածելով արևմտյան փոքր մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաների փորձադաշտի։

Եվ հիմա ԱՄՆ USAID-ի մասնագիտացված գրասենյակ է բացվել ոչ թե ինչ որ տեղ, այլ ճիշտ Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:

Ամերիկացի գործընկերների գործունեության մյուս ուղղությունը «երկաթուղային ռազմավարության» մշակումն է, որն իրականում նշանակում է Հայաստանից դուրս մղել «Հարավկովկասյան երկաթուղին»: ԱՄՆ USAID-ը հանձնառու է աջակցել Հայաստանին տրանսպորտային ռազմավարության մշակման գործում, աջակցելու Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» ծրագրին խթանելով և, ըստ իրենց, դրանով իսկ ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու կապը արդար և կայուն խաղաղության միջոցով: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ԱՄՆ USAID-ի դրամաշնորհային ծրագրերի ֆոնդը 120 միլիոնից հասել է 250 միլիոն դոլարի, և կասկած չկա, որ Դոնալդ Թրամփի գալը Սպիտակ տուն չի ազդի Հայաստանում առաջ մղվող ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածության վրա։

Հայաստանի ուժային կառույցներում վերջերս տեղի ունեցած վերադասավորումները մեծ աղմուկ բարձրացրին, որոնց մասին տեղեկատվությունը ժամանակի ոգուն լիովին համապատասխան հաղորդվում էր հասցեատերերին և շահագրգիռ հանրությանը Ռուսաստանում արգելված WhatsApp-ի և Facebook-ի միջոցով։ Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը, ով նախկինում աշխատել էր որպես փոխնախարար, իսկ մինչ այդ արդարադատության փոխնախարար, հայտնի է որպես ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ոստիկանության բարեփոխումների գլխավոր լոբբիստ և ջատագով։ Արևմուտքի մեկ այլ հովանավորյալ՝ 32-ամյա արդարադատության նախարար Սբրուհի Գալյանը, անմիջապես կանչվեց արտասահման մասնակցելու Պետդեպարտամենտի Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին: Նրա որպես Հայաստանի պետական իշխանության համակարգում կարևոր նախարարության ղեկավարի հիմնական խնդիրն է օրենսդրության «բարեփոխումներ» իրականացնել «արևմտյան չափանիշներին» համապատասխան և օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպականին։ Նման ընթացք է վարելու նաև նորանշանակ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը, ով կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության, «գենդերային հավասարության» և այդ ամենի ասպարեզում արևմտյան չափանիշներին հասնելուն։

Ուշադրությունից չի վրիպել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, խորամանկ Դանիել Իոաննիսյանը, ով ոչ վաղ անցյալում պատվիրված անկարգություններ էր կազմակերպել Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց։ Այժմ նա համակարգում է «սահմանադրական բարեփոխումը», որը նախատեսում է պատմական անցյալի մերժում, Լեռնային Ղարաբաղի ցանկացած հիշատակման բացառում, Անկախության հռչակագրի դրույթների վերանայում, Հայ առաքելական եկեղեցու հասարակական դերի հավասարեցում, այսինքն կրոնի ազատություն (ըստ էության աղանդավորության խթանում), 102-րդ ռուսական բազայի դուրս բերում, եվրոպական արտաքին քաղաքական ուղղվածության նշագծում։ Հասարակության մի մասի կողմից նոր Հիմնական օրենքի հավանական ընդունումը կապված է «Երրորդ Հանրապետության» քաղաքական ինքնության արմատական փոփոխության հետ ավելի լայն համատեքստով, այն է «Չորրորդ»-ի հետագա ստեղծումը, որը սերտորեն կապված կլինի Արևմուտքի հետ և միևնույն ժամանակ լիովին ինտեգրված Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային նախագծերին։

Եվ վերջապես, «տորթի վրայի բալը»: Ենթադրվում է, որ եվրաինտեգրման և Արևմուտքի հետ հետագա մերձեցման գլխավոր շարժիչը լինելու է Փաշինյանի կինը՝ հայտնի Աննա Հակոբյանը, որն իրեն բնորոշ վճռականությամբ առաջ է մղում կառավարության բարեփոխումների գաղափարը, այն է եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի հատուկ պաշտոնի ստեղծումը։ Պետք է ենթադրել, որ նորաստեղծ պաշտոնը կստանձնի հենց նա պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու և արևմտյան կառույցների հետ շփումների ակտիվացման նպատակով։

Կարծես թե «առաջին տիկնոջ» մեդիա գովազդը, որն ուղեկցվում է ակտիվ դրամահավաքներով, ուղղված չէ միայն այդ ազատական կնոջը «հայկական լցվաcքի Մեհրիբան Ալիևայի» վերածելուն։ «Աշխարհի խաչմերուկ» ծրագրի քարոզչական ծխածածկույթի ներքո «թուրքական աշխարհին» Հայաստանի ինտեգրման արևմտյան ջագատողները «կանացի գործոնի» նման ակտիվացումը տեսնում են որպես միջնաժամկետ հեռանկար։ Բայց չի բացառվում նաև այն, որ դա կարող է լինել նաև գլխավոր սցենարներից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Ամենադիտված