Հզոր աստղաթափ դեկտեմբերի 13-14-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2024 թվականին Գեմինիդների ակտիվության գագաթնակետը կլինի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզիյանը։
«Իդեալական պայմաններում կարող եք տեսնել ժամում մինչև 150 երկնաքար։
Ցավոք, գագաթնակետի գիշերը Լուսինը 97% լուսավորված կլինի, և նրա լույսը մեծապես կխանգարի դիտարկումներին: Այնուամենայնիվ, Գեմինիդները հայտնի են իրենց պայծառ երկնաքարերով, այնպես որ, հավանաբար, դեռ կկարողանաք «բռնել» մի քանի «ընկնող աստղեր»»,-նշել է նա: