Վերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 508 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1,275 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 508-ը հայկական են։