Հին հույների ծագումն այլևս գիտական առեղծված չէ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաճա՞խ եք մտածել, թե կոնկրետ ինչով է եզակի հունական ԴՆԹ-ն: Evo Inception YouTube ալիքը բացահայտել է մի քանի զարմանալի փաստեր իր վավերագրական ֆիլմում։ Գենետիկական հետազոտության արդյունքների հիման վրա գիտնականները պարզել են, որ Հունաստանի հնագույն քաղաքակրթությունները, ինչպիսիք են Մինոսյանը և Միկենականը, ունեին տեղական ծագում և «բերված» չեն այլ տրածքներից, գրում է pravda.ru-ն:
ԴՆԹ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինոսացիներն ու միկենացիներն ունեին հատուկ գենետիկական հատկանիշներ։ Նրանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, որը ժառանգում է մորից, և Y քրոմոսոմը, որը ժառանգվում է հորից, ցույց են տալիս, որ այդ ժողովուրդները սերում են առաջին եվրոպացի հողագործներից, ովքեր բնակություն են հաստատել Հունաստանում հազարավոր տարիներ առաջ: Սակայն կա ևս մեկ հետաքրքիր փաստ, միկենացիների և մինոսացիների ԴՆԹ-ի 25 %-ը կապված է ժամանակակից Կովկասի, Իրանի և Հայաստանի տարածքում ապրած ժողովուրդների հետ։ Միկենացիները նաև փոքր, բայց նշանակալի գենետիկ կապ ունեին եվրասիական տարածաշրջաանի բնակչության հետ:
Համեմատելով հին հույների ԴՆԹ-ն ժամանակակից բնակչության գենետիկայի հետ գիտնականները պարզել են, որ միկենացիների գենետիկական նյութի մինչև 80 %-ը պահպանվել է ժամանակակից հույների մոտ։ Այդ անհավանական հայտնագործությունը ցույց է տալիս, որ նույնիսկ 4000 տարի անց, չնայած բազմաթիվ արշավանքներին և միգրացիաներին, հույն ժողովրդի հնագույն գենետիկ ժառանգության հիմնական մասը մնացել է գրեթե անփոփոխ:
Ինչպե՞ս բացատրել դա: Մինոսացիներն ու միկենացիներն ինքնուրույն են ստեղծել իրենց մեծ քաղաքակրթությունները հիմնվելով տեղական ավանդույթների և առևտրի միջոցով փոխառված գաղափարների վրա։ Այդ մշակույթը դրսից չի բերվել, դրանք օրգանապես զարգացել են միավորելով առաջին հողագործների, կովկասյան ժողովուրդների և տեղացի որսորդների տարրերը։
Այսպիսով, եթե ինչ-որ մեկը պնդում է, որ հին հունական մշակույթը «ներմուծվել է» դրսից, պարզապես ցույց տվեք նրանց այս գիտական ապացույցները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը