Կիլիանը շատ գոլեր է խփում, չնայած քննադատություններին. Կարվախալը՝ Մբապեի մասին
ՍՊՈՐՏԴանիել Կարվախալը վստահ է, որ Մադրիդի «Ռեալն» ու Կիլիան Մբապեն կուժեղանան։
Երեքշաբթի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի արտագնա խաղում հաղթել է «Ատալանտային» (3:2)։ Խաղի հաշիվը բացած Մբապեն վնասվածք է ստացել և փոխարինվել է 1-ին խաղակեսում։
«Իհարկե, մրցաշրջանի ընթացքում միշտ էլ լինում են վերելքներ և վայրէջքներ, բայց այժմ, դժվարին հանդիպումներում երկու համոզիչ հաղթանակ տանելով, թիմը մեկ քայլ առաջ է գնացել և շատ ավելի վստահ է դարձել։ Մինչ դադարը մնացել է երեք հանդիպում և մենք ցանկանում ենք կատարելագործվել և նվաճել Միջմայրցամաքային գավաթը, որը կլինի տարվա հիանալի գագաթնակետը։
Մբապեի վնասվածքը կարծես թե լուրջ չէ։ Նա շատ լավ սկսեց՝ շատ գոլեր խփելով, չնայած իր ելույթի վերաբերյալ քննադատություններին: Հուսով եմ, որ այս պահից մինչև մրցաշրջանի ավարտը նա ավելի կուժեղանա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» պաշտպանը, որը ապաքինվում է ծնկի վնասվածքից։