5.7 մլրդ դրամ` Էկոպարեկային ծառայության ներդրման համար. Սյունիքում այն կգործի փետրվարի 26-ից. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքում Էկոպարեկային ծառայության մեկնարկը հետաձգվել է, քանի որ մարզում լայն թափով վարչական շենքեր են նորոգում եւ վերանորոգում Ծառայության համար։ Սովետական միության Անտառային տնտեսությունը 30 տարի անց դարձել է Էկոպարեկային ծառայություն, որը պետական բյուջեի վրա, կարծես, թանկ է նստում։
«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար։
«Ազատության» հետ զրույցում ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն ասել էր, որ էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը:
Էկոպարեկային ծառայությունը ծախսել է 58 մլն 504 հազար դրամ Սյունիքի մարզային վարչության Գորիս քաղաքի տեղամասի վարչական շենքի, Զանգեզուրի տեղամասի վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման համար, իսկ 3-րդ 9 մլն 120 հազար դրամն էլ հատկացվել է Երեւանում Էկոպարեկային ծառայության վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման աշխատանքների համար։
Այս գումարով Նիկոլ Փաշինյանը կարող էր գրեթե 4 անգամ Սեւանի շուրջ հեծանվավազք կազմակերպել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: