Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը չի կարողանում ինքն իր հետ պայմանավորվել Ադրբեջանի հետ խաղաղության հարցում» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Սահմանադրությունը հիմնական խոչընդոտն է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար, դրան խոչընդոտում են նաև հայկական կողմի դիրքորոշումների տարբերությունները, նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Դիվանագիտության» մագիստրոսական ծրագրի տնօրեն, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի անդամ Ստանիսլավ Տկաչենկոն «vestikavkaza.ru»-ի թղթակցի հետ զրույցում խոսել է այն մասին, թե որ հարցերում Հայաստանի իշխանությունները չեն կարողանում միասնական դիրքորոշում ձևավորել: «Հայաստանի ղեկավարության մեջ կա որոշակի շերտավորում այն հարցում, թե որքանո՞վ պետք է Հայաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնանա արևմտյան ինստիտուտների կամ իր հարևանների, առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի վրա: Իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքրել է իր շրջապատի Ռուսաստանի հետ գործընկերության աջակիցների շրջանակը, բայց, ընդհանուր առմամբ, Երևանում աճում է այն ըմբռնումը, որ Արևմուտքի հետ իրական գործընկերությունը դեռ հեռու է, բացի դա Իրանն է  հիմա թուլանում Իսրայելի գործողությունների պատճառով, և արդյունքում Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ է»,- ասել է քաղաքագետն առաջին հերթին:

«Հետևաբար, Փաշինյանի թիմում առկա է պառակտում այն հարցում, թե ինչպե՞ս կարելի է կառուցել ընդհանուր արտաքին քաղաքականությունը, հետևաբար, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նկատմամբ կա տարբեր վերաբերմունք, քանի որ ոմանք կարծում են, որ չստորագրված պայմանագիրը հայկական դիվանագիտության նվաճումն է, դրա շուրջ բանակցությունները բարձրացնում են երկրի կարգավիճակը և ապահովում նշանակությունն ու սուբյեկտիվությունը, իսկ եթե պայմանագիրը ստորագրվի, ապա Հայաստանը կվերածվի սովորական, փոքր խաղացողի միջազգային ասպարեզում: Ինչ որ մեկն էլ համարում է, որ ընդհակառակը, ստորագրված պայմանագիրը թույլ կտա Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ նոր մակարդակի հասցնել: Հենց այդ պառակտումն էլ արձանագրել է ադրբեջանական կողմը»,- նշել է Ստանիսլավ Տկաչենկոն։

Փորձագետը նաև նշել է, որ Հայաստանը համառում է ոչ միայն Սահմանադրության փոփոխությունների, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։ «Հայաստանին պետք է, որ կոլեկտիվ Արևմուտքի ներկայացուցիչները՝ ֆրանսիացիները, ամերիկացիները, ԵԱՀԿ-ն՝ որպես ամբողջություն, անընդհատ իր կողքին լինեն, դա հստակորեն ուժեղացնում է նրա կարողությունը ճնշում գործադրելու Ադրբեջանի և համաշխարհային հասարակական կարծիքի վրա: Ադրբեջանն իր հերթին ասել է, որ Մինսկի խումբը պետք չէ, հետևաբար, նա տորպեդահարելու է նրա աշխատանքը»,- եզրափակել է Վալդայ ակումբի անդամը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
Ամենադիտված