ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային․ հայտնի է պատճառը
ՍՊՈՐՏՈՒԵՖԱ-ն, 37 500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան տուգանել է ՀՖՖ-ին 20 000 եվրոյով ու կարգադրել ազգային ընտրանու առաջիկա խաղում փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում: ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ։
Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար:
ՀՖՖ-ն տուգանվել է ևս 17.500 եվրոյով՝ հանդիպման ընթացքում բարձրացված պաստառների համար: