Գազատարը պայթել է. Ազատավան գյուղը զրկվել է ջեռուցումից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Ազատավան գյուղում խողովակի վնասման հետևանքով գյուղացիները 2 ժամ զրկված են եղել գազից։
Oragir.News-ը կապ հաստատեց Ազատավան գյուղի վարչական ղեկավար Կամո Հարությունյանի հետ։ Վերջինս ներկայացրեց իրավիճակն ու տեղի ունեցածի պատճառը.
«Հարակից գյուղերից մեկում խողովակ է պայթել, այդ պատճառով գազ չունենք։ Այս հարցերով եմ զբաղված, ինձ համար կարևոր է, որ այս հարցը արագ լուծվի, որ իմ գյուղի բնակիչները րոպե առաջ գազ ունենան այս ցուրտ ձմռան պայմաններում»։
Ավելի ուշ Կամո Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցը լուծվել է։
Իսկ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազատավան գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի վերաբերյալ Կամո Հարությունյանը մանրամասն տեղեկություններ չուներ, միայն նշեց, որ անձը, ով մահացել է ավտովթարից, իրենց գյուղի բնակիչ չէր։ Գյուղապետը նաև կարծիք հայտնեց, որ վթարի պատճառը մառախուղն է եղել: