Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդի
ԻՐԱՎՈՒՆՔԴեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 19-ամյա երիտասարդին դանակահարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Չարենցավանցի 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: