ՊՆ հայտարարությունը՝ «Ուազ Պատրիոտ»-ի մասնակցությամբ վթարի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՆ «Ուազ Պատրիոտ»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։ Հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Shamshyan-ը գրել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր վթար է եղել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի ճանապարհին, բախվել են «UAZ Patriot» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույց ճանապարհն ու մառախուղը, իսկ «UAZ»-ի վրա տեղադրված են եղել ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, ու մինչ պարեկների ժամանումը համարանիշները ավտոմեքենայի վրայից հանել էին: