Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Անցած շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԳՆ-ին՝ ամեն գնով նախապատրաստել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների խորացման համար։ Նշել էինք նաև, որ դրա համար լավ առիթ կարող էր լինել Փարիզում կայացած Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը։ Հանդիպում հենց Փարիզում կայացավ, սակայն, այսպես ասած, ոտքի վրա:
 
Այս օրերին իշխանության և իշխանամերձ շրջանակների «արևմտյան հատվածը» տեղեկություններ է տարածում, թե փետրվարին Փաշինյանը կարող է այցելել Վաշինգտոն:
 
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, հղում տալով ՀՀ վարչապետի աշխատակազմում իր աղբյուրին, նշում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հնարավորինս արագացնել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ աշխատանքները՝ Թրամփի արտաքին քաղաքական ակտիվության ֆոնին։
 
Ըստ հեղինակների, մտահղացումն, ամենայն հավանականությամբ, այն է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի համար ապահովվի արագ խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում՝ Երևանի և Բաքվի միջև բազմաչարչար խաղաղության համաձայնագրի կնքման տեսքով։ Եվ այս պարագայում Փաշինյանը պատրաստ է գնալ բոլոր զիջումներին, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը։
 
«Ըստ աղբյուրի, նմանատիպ «բարեգործության» պատճառը նոր վարչ ա կազ մի թիմն է։ Այդ կազմում ընդգրկված են մարդիկ, ովքեր ունեն սերտ կապեր հայկական Սփյուռքի հետ և փաստացի հանդիսանում են հայկական լոբբիստներ ԱՄՆ-ի նոր կառավարությունում։ Նրանց շարքում նշվում են կառավարության արդյունավետության քարտուղարության պետ Վիվեք Ռամասվանին, առողջապահության նախարար Ռոբերտ Քեննեդին, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Հաբբարդը, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, ինչպես նաև Թրամփի փեսայի հայրը՝ Մասսադ Բուլոսը, որը կզբաղեցնի արաբական և մերձավորարևել յան երկրների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը»,-նշում է ալիքը՝ հավելելով, որ, իրենց աղբյուրի փոխանցմամբ, Բաքվին տարածքային զիջումներն ու Թրամփի դիվանագիտական հաղթանակը Փաշինյանին և նրա թիմին քաղաքական երաշխիքներ կտան, ինչպես նաև նոր դրամաշնորհային հնարավորությունների պատուհան կբացվի, որոնք կգերազանցեն նախկինում Պետդեպի «նվիրատվությունները»։
 
«Հաշվի առնելով նախկին արևմտյան գրանտների «յուրացումը»՝ մնում է ցավով արձանագրել, որ հայ ժողովրդի շահերի դավաճանության համար տրվող գումարներն ուղղվելու են փաշինյանական պաշտոնյաների բարեկեցության բարելավմանը»,-ամփոփում են հեղինակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից
Ամենադիտված