Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային դավաճանությունը ներկայացվում է որպես հաղթանակ. ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Ռուսաստանին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը «Օձի պես. Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական իշխող վերնախավին պատել է ՀԱՊԿ-ի մերժման նոր ալիքը: Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ իր իշխանության տակ գտնվող Հայաստանը երբեք չի վերադառնա այդ կազմակերպություն։ Հակառուսական հաջորդ դեմարշի համար ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը, որտեղ վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին և, միևնույն ժամանակ, մեկնաբանել Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ այն մասին, թե ինչո՞ւ կազմակերպությունը չմիջամտեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքին: ՌԴ նախագահն իր դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ ԼՂՀ-ն չի ճանաչվել Երևանի կողմից, իսկ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիա չի եղել։
 
Փաշինյանը կտրականապես չի համաձայնել իրադարձությունների նման մեկնաբանության հետ և, առանց մանրամասն վերլուծության կամ որևէ փաստարկի, անմիջապես խոսել է հանրապետության՝ դաշինքում լինելու անհնարինության մասին և իբր դրսևորել է իր բուռն դժգոհությունը։ Սակայն Փաշինյանը թաքցրել է այն, որ 2021 և 2022 թվականներին իրավիճակի սրման բոլոր ժամանակահատվածներում Երևանից ՀԱՊԿ քարտուղարությանը ռազմական օգնության խնդրանքով պաշտոնական դիմումներ չեն եղել։ Ավելին, հենց ռուսական զորքերի և սահմանապահների առաջխաղացումը դեպի Հայաստանի արևել յան սահմաններ թույլ չտվեց ադրբեջանական զորքերին շարունակել հարձակումը Հայաստանի խորքեր։ Դեռ երեք ամիս առաջ ռուս սահմանապահները նույն Տավուշի և Սյունիքի մարզերում գտնվել են Ադրբեջանի հետ սահմանազատման գծում, բայց սահմանազատման գործընթացի պատրվակով Փաշինյանի խնդրանքով նրանք հետ կանչվեցին։
 
Երևանը համաձայնեց զիջել գյուղերի և հայկական պապենական տարածքների մի մասը, հանձնեց ամրացված տարածքներ ու հենակետեր, ինչի պատճառով երկիրը ծածկվեց զանգվածային բողոքի ակցիաներով։ Փաշինյանը չի նշել, որ հենց Մոսկվան է փրկել Հայաստանին կործանումից այս և հետագա տարիներին՝ երկրում ռուսական ռազմաբազայի, օդանավակայանի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինվորների առկայությամբ։ Հայաստանի վարչապետը լռել է նաև այն մասին, թե ինչպես 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ինքը համաձայնեց Բաքվի բոլոր պայմաններին և ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատկանելությունը, թեև այնտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահներ, իսկ զինադադարի մասին համաձայնագիրը չէր խոսում ԼՂՀ-ի լուծարման մասին։ Հիմա այդ ազգային դավաճանությունը ներկայացվում է որպես հաղթանակ, իսկ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի պարտության միակ պատճառ։ Փաշինյանը, պատգամավորական կորպուսի հետ շփման ժամանակ Մոսկվային նման կերպ պախարակելով, ևս մեկ անգամ հավատարմություն ցուցաբերեց Վաշինգտոնին. նման կարծիք է հայտնել «Հայաստանի հականացիստական ճակատ» շարժման համակարգող Հայկ Այվազյանը։
 
«Հայաստանն առանց այդ էլ չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Փաշինյանը սիրում է կոշտ ձևանալ: Ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե արդյո՞ք անցել է անվերադարձելիության կետը։ Իսկ եթե, Փաշինյանի կարծիքով, այդ կետն «անցվել» է, ապա ինչո՞ւ նա դուրս չի գալիս այդ կազմակերպությունից։ Ամենայն հավանականությամբ, նման ելույթներով Փաշինյանը փորձում է ևս մեկ անգամ հաճոյանալ իր արևմտյան տերերին», - նկատել է հասարակական գործիչը։
 
Եվ իսկապես, եթե Երևանն այնքան ատում է ՀԱՊԿ-ը, որը, ի վերջո, կրում է բոլոր ռազմական պարտությունների ու անհաջողությունների ողջ մեղքը, ապա ողջամիտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես չի լքում կազմակերպությունը։ Ի վերջո, քանի որ արդեն «անցել են անդառնալիության կետը», Փաշինյանն ու նրա իշխող կուսակցությունը, ունենալով ձայների մեծամասնություն թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում, հեշտությամբ կարող են հավանություն տալ նման որոշմանը։ Բայց, չգիտես ինչու, այդ հարցով դեռ գրավոր դիմում չկա։ Ինչո՞ւ։ Այվազյանը կարծում է, որ այդպիսով Փաշինյանը ապահովագրում է ոչ միայն իրեն՝ չհամարձակվելով գնալ նման քայլի, այլ նաև իր եվրոպացի ու արտասահմանյան կուրատորներին, քանի որ վախենում է նրանց մեղավոր կարգել։ Իսկապես, այդ դեպքում «անհրաժեշտ» մեղավորներ չեն լինի, և անգլոսաքսոնները կդառնան հետագա աղետալի իրավիճակի մեղավորը։ «Այդպես եմ կարծում, որովհետև, երբ մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով հետագա կորուստների ողջ մեղքն ընկնելու է Արևմուտքի վրա, որը համարժեք օգնություն և երաշխիքներ չի տալիս և չի տա», - եզրափակել է փորձագետը։
 
Այսպիսով, Երևանը կշարունակի թաքնվել Մոսկվայի և ՀԱՊԿ-ի թիկունքում՝ միաժամանակ հայհոյելով Ռուսաստանին ու ռուսներին, պահանջելով Կրեմլից դուրս գալ հանրապետությունից և միաժամանակ ակտիվացնելով այդ թշնամական արշավը երկրի ներսում։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություն մոտ ապագայում հաստատ ՀԱՊԿ քարտուղարություն չի ուղարկվի, քանի որ ներկայիս նման խաղը չափազանց ձեռնտու է Փաշինյանին, որը, մեղադրելով Պուտինին դավաճանության մեջ, փրկում է սեփական կաշին։
 
Հետաքրքիր է այն, որ ՀՀ վարչապետը չեղարկել է նաև ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի Երևանի նիստը՝ խնդրելով այն տեղափոխել Սանկտ Պետերբուրգ, քանի որ պարզվում է, ըստ Փաշինյանի, «Եվրասիական տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ողջունելի Հայաստանում»։ Միաժամանակ, նա և իշխող արևմտամետ լիբերալ վերնախավը շարունակում են օգտվել ռուսական շուկայից և ներդրումներից՝ ավելացնելով իրենց արտադրանքի առաջարկը և ստանալով ֆինանսական օգնություն։ Այդ կապակցությամբ հռետորական հարց է առաջանում. մինչև ե՞րբ է նման օձը տաքանալու Ռուսաստանի կրծքին ու անընդհատ կծելու։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Գագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին
Ամենադիտված