ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Բացի դրանից՝ հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- հայտնում են ՆԳՆ-ից։