Ստեղծվել է Երևանի Կամերային թատրոնը. պատմության այս օրը (15 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թեյի համաշխարհային օր, Էսպերանտո լեզվի համաշխարհային օր, Ուկրաինա` Դատական աշխատողների օր, Հոլանդիա՝ Թագավորության օր, Ռուսաստան՝ Պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1895 – ծնվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։
1899 – ծնվել է հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ Գաբրիել Էլ-Ռեգիստան։
1915 – վախճանվել է հրապարակախոս Տիգրան Արփիարյանը։
1916 – ծնվել է գրող, արձակագիր Վիգեն Խեչումյանը:
1918 - հայ-վրացական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել անգլիական զորքերի ափհանում Փոթիում։
1924 – ծնվել է ճանաչված երգիչ, հայ երգարվեստի երախտավոր Հովհաննես Բադալյանը:
1929 – ծնվել է կինոռեժիսոր Արման Մանարյանը («Տժվժիկ»):
1934 – ծնվել է երկրաբան Հենրիխ Վարդանյանը։
1957 – ծնվել է լրագրող, պետական գործիչ Նիկոլայ Գրիգորյանը։
1969 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Կոստան Զարյանը։
1982 – ստեղծվել է Երևանի Կամերային թատրոնը:
1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Դուկրոն հանդես է եկել 35 պատգամավորների անունից և պահանջել հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915 թվականի ցեղասպանությունը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը»։
2003 - Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է մի բանաձև, որով դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:
2005 - Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում Հայաստանից բերված խաչքար է տեղադրվել։
2008 - Երևանի Տերյան և Լալայանց շենքերի բնակիչները երթ են կազմակերպել դեպի նախագահի նստավայր բողոքելով իրացման գոտում հայտնված իրենց շենքերի քանդման և դրանց տեղում «էլիտար» շենքեր կառուցելու որոշման դեմ:
2012 - ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրել է նախագահի թեկնածու, որը գալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:
2012 – վախճանվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը։
2016 - Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո ընդունել ու ճանապարհել է ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը:
2017 - Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։
2019 - վախճանվել է գործարար, Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանը:
2021- ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
2023 - վախճանվել է երգիչ Արա Մարտիրոսյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
37 – ծնվել է Հռոմի կայսր Ներոնը։
533 - Տիկամերոնի ճակատամարտում բյուզանդացի զորահրամանատար Վելիզարիայի բանակը ջախջախել է վանդալների թագավոր Գելիմերի բանակին, որի արդյունքում Աֆրիկայում գտնվող վանդալների պետությունը դադարել է գոյություն ունենալ։
944- Բյուզանդիայի կայսր Ռոման 1-ինը գահընկեց է արվել որդիների կողմից, որի արդյունքում ծագել են ժողովրդական հուզումներ, որոնք դադարել են միայն Կոնստանտինին կայսր հայտարարելուց հետո։
1055 - Խալիֆ ալ-Կաինի համաձայնությամբ Բաղդադ են մտել Թորգուլ խանի թուրք-սելջուկական զորքերը։
1467 – տեղի է ունեցել Բաի ճակատամարտը, որը մոլդովա-հունգարական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1598 - Սանչխոե ամրոցի 20 հազար ճապոնացի զինվորներ գեներալ Սիմացու Յոսիհարայի ղեկավարությամբ նստել են 500 նավեր և ուղևորվել Կորեայում շրջափակվածներին օգնության։
1610 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Դավիդ Կրտսեր Տենիրսը։
1675 – վախճանվել է բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերը։
1821 - հիմնադրվել է «Ֆրանսիական աշխարհագրական ընկերությունը»։
1840 - Նապոլեոն Բոնապարտի աճյունը հանդիսավորությամբ վերադարձվել է Փարիզ։
1852 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Անտուան Անրի Բեքերելը։
1858 – ծնվել է գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը։
1899 – անգլո-բուրական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կոլենսոի ճակատամարտը:
1917 - ԽՍՀՄ Կարմիր բանակում մտցվել է առաջին տարբերանշանը՝ կարմիր աստղը։
1924 – ծնվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն:
1939 – կայացել է «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան:
1958 – վախճանվել է ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Պաուլին։
1966 – վախճանվել է ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ Ուոլթ Դիսնեյը։
1966 - ֆրանսիայի Մեդոնյան աստղադիտարանում հայտնագործվել է Սատուրնի 10-րդ արբանյակ Յանուսը։
1972 – ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվել է UNEP ծրագիրը։
1982 - բացվել է սահմանը բրիտանական գաղութ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև։
2000 - կանգնեցվել է Չերնոբիլյան ատոմակայանի 3-րդ էներգոբլոկը, որով իսկ այդ ատոմակայանը դադարել է լինել գործող։
2018 - Ուկրաինայում ստեղծվել է միավորված ուկրաինական ուղղափառ եկեղեցի։
Կ.Խաչիկյան