«Նովայա գազետա»-ի նախկին գլխավոր խմբագիր Մուրատովը հնարավոր է, որ Ռուսաստանից մեկնել է Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նովայա գազետա» հրատարակության նախկին գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը լքել է Ռուսաստանը իր նախկին աշխատակից Կիրիլ Մարտինովի գործով հարցաքննությունից հետո, հայտնել է ՏԱՍՍ-ը, գրում է Glavny.tv-ն։ Համացանցում հաղորդագրություններ են հայտնվել լրագրողի Հայաստան հնարավոր մեկնելու մասին։
Գործակալության տվյալներով դեկտեմբերի 6-ին Քննչական կոմիտեն լրագրողին հարցաքննել էր որպես վկա։ Իսկ Մուրատովի նախկին տեղակալ Կիրիլ Մարտինովը հետախուզվում է անցանկալի կազմակերպության գործունեության համար, թղթակիցը միջազգային հետախուզման մեջ է: «Դրանից հետո նա մեկնել է արտերկիր»,- հայտնել է աղբյուրը։
2021 թվականին Դմիտրի Մուրատովը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի «խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված իր ջանքերի համար, որը անհրաժեշտ պայման է ժողովրդավարության և կայուն խաղաղության համար»։
2023 թվականի սեպտեմբերին լրագրողը համալրվել էր Ռուսաստանում օտարերկրյա գործակալների ցուցակը։ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ Մուրատովը տարածել է օտարերկրյա գործակալների կողմից գրված նյութեր, ինչպես նաև օգտագործել է արտասահմանյան ռեսուրսներ հրապարակելու տեսակետներ, որոնք խաթարում են Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների քաղաքական որոշումների հեղինակությունը։ Այնուհետև լրագրողը բողոքարկել էր նախարարության որոշումը, սակայն դատարանը հայցը չէր բավարարել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը