Ռուսաստանն ու Հայաստանը կարող են հասնել ռեկորդային ապրանքաշրջանառության
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸնթացիկ տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հատել է 8,3 մլրդ դոլարի սահմանագիծը։ Մինչև տարեվերջ այն կարող է հասնել ռեկորդային 16 մլրդ դոլարի։
«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը շարունակում է աճել, ինչը կապված է տնտեսական կապերի խորացման հետ։ Ռուսաստանը երկար տարիներ մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, և նրա արտաքին տնտեսական գործունեության զգալի մասը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի վրա»,- Iview.news-ին տված հարցազրույցում նշել է տնտեսագետ Վլադիմիր Շտիկովը։
Հայաստանից Ռուսաստան հիմնական արտահանումները ներառում են սննդամթերք (միրգ և բանջարեղեն, ընկույզ և սերմեր, ալկոհոլային խմիչքներ, ներառյալ հայկական կոնյակ և գինի, միս և մսամթերք, կաթնամթերք, ինչպես օրինակ պանիրները), զարդեր և ոսկերչական իրեր, հագուստ և տեքստիլ: «Վերջին շրջանում մեծ թափ է հավաքում նաև բարձր տեխնոլոգիաների և շինանյութերի ներմուծումը Հայաստանից»,- հավելել է հրատարակության զրուցակիցը։
Ռուսաստանն, ըստ Վլադիմիր Շտիկովի, Հայաստան է արտահանում էներգառեսուրսներ, մեքենաներ և սարքավորումներ, մետաղներ և մետաղական արտադրանք, հացահատիկ, քիմիական արտադրանք, պարարտանյութ, տրանսպորտային միջոցներ, բժշկական ապրանքներ և դեղամիջոցներ։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար, և արտահանման ծավալները կարող են տարբեր լինել՝ կախված տնտեսական պայմաններից, պահանջարկից և արտաքին գործոններից։ Միանգամայն հնարավոր է, որ 2025 թվականին Մոսկվայի և Երևանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը նոր ռեկորդ սահմանի»,- եզրափակել է տնտեսագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը