Վրաստանի առողջարաններից մեկի ռեստորանում 12 աշխատակցի մահացած են գտել
ԻՐԱՎՈՒՆՔՎրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանի ռեստորանների մեկի ծառայողական շենքում 12 մարդու դի է հայտնաբերվել․ նրանցից 11-ն օտարերկրացի է։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ բոլոր մահացածներն աշխատում էին այդ հաստատությունում։ Մարմինների վրա բռնության հետքեր չեն եղել։
Քննիչները հայտարարել են, որ սենյակի մոտակայքում գեներատոր է եղել, որը երեկ միացրել են այն պահին, երբ ռեստորանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։