Հարյուրավոր տnւժածներ, 9-ամյա տղան զnhվել է․ իրավիճակը Բելգորոդի մարզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգորոդի մարզը մեկ օրում 37 անգամ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում:
Գրեթե 400 բնակիչներ բուժման համար ուղարկվել են Մոսկվա և Մոսկվայի մարզ:
Զոհվել է 9-ամյա տղա, նրա մայրն ու յոթ ամսական քույրը վնասվածքներ են ստացել։
Նա նաև նշել է, որ 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժած 380 մարդ բուժման է ուղարկվել Մոսկվա և Մոսկվայի մարզ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։