Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


57-ամյա Մարտիկ Ավետիսյանը սպանվել է տան բակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտիկ Ավետիսյանը կնոջ և երեք երեխաների հետ ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ 2020թ․ արցախյան պատերազմի օրերին Մարտիկ Ավետիսյանը կնոջն ու երեխաներին տեղափոխում է Ստեփանակերտ, իսկ ինքը վերադառնում է Տող։ 2020թ․ հոկտեմբերի 21-ին գյուղ ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը սեփական տանը սպանում են 57-ամյա Մարտիկ Ավետիսյանին։

Մարտիկ Ավետիսյանը ծնվել է 1963 թվականին Տող գյուղում։ Երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին մշտապես Տողում է եղել, հող է մշակել, անասնապահությամբ զբաղվել։ 2003 թվականին ամուսնացել է, կինը՝ Էվելինան, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է։ 

Վերջինս «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ երբ ադրբեջանցիները, գրավելով Հադրութի շրջանի մի շարք բնակավայրեր, արդեն իսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա են եղել իրենց գյուղից, Տողի համայնքապետը եկել է իրենց տուն և ասել, որ պետք է տարհանվեն գյուղից։ Այդ ժամանակ Մարտիկ Ավետիսյանն ու իր ավագ որդին՝ 16-ամյա Նորայրը, եղել են իրենց այգում, որն իրենց տնից շատ հեռու է։ Էվելինան ամուսնուն ասել է Տողից դուրս գալու անհրաժեշտության մասին, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի ցանկացել լքել գյուղը։

«Գնացել եմ ամուսնուս մոտ, ասել եմ՝ թուրքը գալիս ա, մտել են Հադրութ։ Ասում ա՝ թուրքը ոնց կարա հասնի ստեղ։ Ասում եմ՝ արի գոնե էրեխուն բերենք տուն, հետո մի բան կմտածենք։ Վերջը զոռով բերում եմ տուն ամուսնուս ու էրեխուն։ Մի օր մնում ենք։ Հաջորդ օրը քույրս էլ ա զանգում, ասում ա՝ էրեխեքը մեղք են, ամուսնուդ համոզի՛, դու՛րս եկեք գյուղից։ Ասում եմ՝ Մարտիկն ասում ա, բենզին չունեմ։ Հետո քույրս զանգում ա մեր գյուղապետին, գյուղապետն էլ ասում ա՝ թող գան, ես իրենց բենզին կտամ, մենակ թե էրեխեքին ու կնոջը դուրս հանի գյուղից»,- հիշում է Էվելինան։ 

Տող համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ գյուղից կանանց և երեխաների տարհանումը սկսել են սեպտեմբերի 28-ից, իսկ հոկտեմբերից 10-ից հետո, երբ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները գրավել են շրջկենտրոն Հադրութ քաղաքը, Տողում շատ քիչ բնակիչներ են մնացել։ Համայնքապետը նշում է, որ իրենք բենզին են տվել Մարտիկ Ավետիսյանին, և նա իր ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին կնոջն ու երեխաներին տեղափոխել է Ստեփանակերտ, սակայն հետո ինքը միայնակ վերադարձել է։ Գյուղ վերադառնալուց հետո Վարդան Գրիգորյանը Մարտիկ Ավետիսյանին չի տեսել, սակայն գիտի, որ տանը շատ չէր մնում, գնում էր այգին գործ անելու։

Էվելինան պատմում է, որ Ստեփանակերտ գալուց հետո Մարտիկ Ավետիսյանը ծանոթ մարդ է գտել, ընտանիքին նստեցրել մեքենան և ուղարկել Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ։ Գնալուց առաջ Էվելինան համոզել է ամուսնուն, որ նա էլ չվերադառնա Տող, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի լսել կնոջը և գնացել է։

«Ասում էր՝ ամոթ չի՞, թուրքը մտնի գյուղ, ես էնտեղից փախնեմ, ես իմ գյուղը չեմ թողելու, ոչ մի բան էլ չի լինի»,- ամուսնու խոսքերն է հիշում Էվելինան։ 

Նա ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին։ Երեխաների և կնոջ որպիսությամբ է հետաքրքրվել, հարցրել է, թե ինչպես են տեղավորվել։ Իսկ ինքը պատմել է, որ իրադրությունն արդեն ծանր է, ադրբեջանցիները մոտեցել են գյուղին։ Կնոջ հարցին, թե ինչու դուրս չի գալիս գյուղից, Մարտիկ Ավետիսյանը կրկին ասել է, որ իր տնից ոչ մի տեղ չի գնալու։ Դրանից հետո Արցախում գտնվող իրենց ծանոթներից Էվելինան փորձել է տեղեկություններ ճշտել ամուսնու մասին, սակայն ոչ ոք ոչինչ չի իմացել։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհում են Տողը, իսկ երեկոյան այն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020թ․ դեկտեմբերի 19-ին որոնողական աշխատանքների ժամանակ իր տան բակից հայտնաբերվում է Մարտիկ Ավետիսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Մի քանի օր անց Մարտիկ Ավետիսյանին հուղարկավորել են Երևանում։

Նախորդ տարվա սեպտեմբերից 42-ամյա Էվելինան իր երեխաների՝ 18-ամյա Նորայրի, 12-ամյա Նատաշայի և 9-ամյա Դիմայի հետ բնակվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ մեկ սենյականոց բնակարանում։

 

Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում է
Ամենադիտված