Տեղի է ունեցել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան․ պատմության այս օրը (19 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ռազմական հակահետախուզության օր, Ուկրաինա՝ Դատախազության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1892 –վախճանվել է հրապարակախոս Գրիգոր Արծրունին:
1906– ծնվել է մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ Արտաշես Շահինյանը:
1928 - ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը:
1949 - ծնվել է դերասան Վրույր Հարությունյանը:
1957 - վախճանվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:
1980 - վախճանվել է խորհրդահայ վաստակավոր նկարիչ Հրանտ Ստեփանյանը:
1991- սկսվել է ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, որը տևել է 8 օր:
2002-վախճանվել է գրող Հրանտ Մաթևոսյանը:
2003- Եվրամիության «Տասիս» ծրագրի շրջանակներում Հայկական ԱԷԿ-ին տրվել է անվտանգության աստիճանի բարձրացման հերթական օժանդակությունը՝ 4 միլիոն եվրո արժողությամբ։
2007- Գյումրիում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք` ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության:
2015- Ձերբակալվել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կասկածվել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ համագործակցության մեջ:
2019- գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և «ArmLur.am» կայքի խմբագրություն, փնտրել են ինչ որ բան, ամեն ինչ տակնուվրա արել: Նպատակը եղել է լրատվամիջոցներին վախեցնելը և ճնշելը։
2020- կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք Փաշինյանի կողմնակիցների և նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար պանթեոն գնացած քաղաքացիների միջև:
2022- Տիգրան Խաչատրյանն ազատվել է Ֆինանսների նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նաշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1700 – ծնվել է ֆրանսիացի հոգևորական (աբբա) և ֆիզիկոս Ժան Անտուան Նոլլեն:
1741 —վախճանվել է դանիական ծագմամբ ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը, որի անունով է կոչվել Բերինգի նեղուցը:
1773 —ծնվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Ալեքսանդր Գոլիցինը:
1852 —ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Ալբերտ Աբրահամ Մայկելսոնը, որը չափել է լույսի արագությունը:
1863 —անգլիացի Ֆրեդերիկ Ուոլտոնն արտոնագրել է լինելոումը:
1906 —ծնվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Լեոնիդ Բրեժնևը:
1909– ստեղծվել է «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը:
1915 - ծնվել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը:
1915 —վախճանվել է գերմանացի հոգեբույժ Ալիոս Այցգեյմերը, որի անունով է կոչվել Այցգեյմերի ծերունական հիվանդությունը:
1936 - վախճանվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը:
1939- ԽՍՀՄ Պաշտպանության Կոմիտեի նիստում հավանության է արժանացել Т-34 տանկը երկրի բանակի սպառազինության մեջ մտցնելու նախագիծը:
1943- հիմնադրվել է Կալինինինի Սուվորովյան ուսումնարանը (ներկայումս Տվերի):
1944 – լույս է տեսել ֆրանսիական «Լե Մոնդ» օրաթերթի 1-ին համարը:
1946– սկսվել է Հնդկաչինյան պատերազմը Ֆրանսիական միության և Վիետնամի դեմոկրատական հանրապետության միջև:
1964– ծնվել է լիտվացի նշանավոր բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսը, որը եղել է աշխարհի, եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, և 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ»:
1965 —Շարլ դը Գոլն ընտրվել է ֆրանսիայի նախագահ:
1972 —Ապպոլոն-17 տիեզերանավը վերադարձել է երկիր, որով էլ ավարտվել է ԱՄՆ-ի Լուսնային տիեզերական ծրագիրը:
1983 —Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակից գողացվել է Ժյուլ Ռիմեի հեղինակած ֆուտբոլի գավաթի ոսկե արձանիկի օրիգինալը:
1996– վախճանվել է իտալացի ճանաչված դերասան Մարչելլո Մաստրոյանին:
1997– տեղի է ունեցել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Ուինսլեթ), որը դարձել է 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը` ստանալով 11 Օսկար:
2002- վախճանվել է ազգությամբ վրացի խորհրդային սպորտային հաղորդավար, դերասան Կոտե Մախարաձեն:
2004– վախճանվել է իտալացի ճանաչված օպերային երգչուհի Ռենատա Տեբալդին:
2007 —ԱՄՆ-ում Լակոտա հնդկական ցեղի ակտիվիստները հայտարարել են Լակոտա Հանրապետության անկախությունը:
2010 — Մինսկում կայացել է նախագահական ընտրություններ, որի ժամանակ ճնշվել են ընդդիմության բողոքի ակցիաները:
2015 —վախճանվել է գերմանացի դիրիժոր Կուրտ Մազուրը:
Կ. Խաչիկյան