Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուլացված բանակ». Փաշինյանը հակառակորդի էքսպանսիայի ակնկալիքով նսեմացնում է իր զինվորականներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Աշխարհի խաչմերուկ» նախագծի իրականացումն անհնար է մի տարածաշրջանում, որտեղ բոլոր խնդիրները լուծվում են ուժի կիրառմամբ, կարծում է հայ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, գրում է eadaily.com-ը։ «Մեր տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները միայն աճում են: Ռազմական գործողությունների վտանգն արդեն «թակում է Իրանի դուռը», և հաջորդը Հայաստանն է։ «Աշխարհի խաչմերուկը» անհնար է մի տարածաշրջանում, որտեղ ազդեցության գոտիների բաշխումն իրականացվում է ռազմական գործողությունների միջոցով»,- «Օրագիր» հաղորդաշարի եթերում ասել է փորձագետը։

Նահապետյանը կոչ է արել ուշադրություն դարձնել Սիրիայում տիրող իրավիճակին նշելով, որ այդ երկիրը, որպես պետություն, փաստացի դադարել է գոյություն ունենալ։ Սիրիայի տարածքի 60 %-ը, ինչպես ասել է Իսրայելի վարչապետը, գտնվում է Իսրայելի ազդեցության գոտում, որոշակի տարածքներ օկուպացված են, ոչնչացված են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Միևնույն ժամանակ, ռազմական գործողություններն արդեն իսկ տեղափոխվել են Իրաքի տարածք: «Ըստ էության, տեղի է ունենում հետևյալը: Թուրքիան և Իսրայելը, ԱՄՆ-ի հովանավորությամբ, ձգտում են ոչնչացնել այն, ինչը երկար տարիներ համարվում էր Իրանի անվտանգության գոտի՝ Լիբանանը, Սիրիան, Իրանը և շուտով Օմանը: Տարածաշրջանը թևակոխել է պատերազմական շրջան: Թուրքական աշխարհը և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ ուղղակի ռազմական գործողությունների։ Այս սցենարը ոչ միայն իրական է, այլ նաև այն արդեն իսկ իրագործման փուլում է։ Ավելին, Իրանն ամեն ինչ անում է, որպեսզի իր տարածքում ռազմական բախում տեղի չունենա»,- ասել է նա։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն առաջարկել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ երկիրը դարձնել Արևմուտքի դաշնակիցը։

Իր հերթին, ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, ներառյալ փոխնախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ,  հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, իսկ շատերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել (հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հոդվածներով), մեծ թվով զինվորականներ են ձերբակալվել։ Սակայն այդ ընթացքում ոչ ՌԴ նախագահը, ոչ էլ քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ չեն տարածել արձանագրված դեպքերը բոլոր զինվորականների վրա և դրա հիման վրա չեն թիրախավորել, վարկաբեկել կամ արհամարհել բանակն ամբողջությամբ։ Ավելին, երբևէ որևէ մեկի մտքով չի անցել բանակը հայտարարել երկրորդական կառույց և հիշեցնել, որ իրենք պարտք են հարկատուներին, հերոսը հարկատուն է, այլ ոչ թե այն մարդիկ, ովքեր որպես մասնագիտություն ընտրել են հայրենիքի պաշտպանությունը: «Ի՞նչ ունենք Հայաստանում: Աշխարհում չկա երկրորդ երկիր՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, հարևանների անառողջ հավակնությունները և անվտանգության մշտական սպառնալիքները, որտեղ երկրի ղեկավարությունը ստանձնած անձը գաղափարական, քաղաքական և քարոզչական առումով նման հարված հասցնի սեփական բանակին: Այս իշխանությունը փորձում է մեր երկիրը վերածել «բացառիկ» իրադարձություններով երկրի, բայց ոչ թե երկրի հեղինակության բարձրացման, հանրային համերաշխության, սահմանների անձեռնմխելիության և անվտանգության ապահովման, այլ պարտությունների, կորուստների, բարոյական անկման և մնացած բոլոր բաղադրիչների շղթայով»,- գրել է պատգամավորը։

Մինչդեռ Նիկոլայ Բորդյուժան, ով 2003-2016 թվականներին աշխատել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, կարծում է, որ Հայաստանի անդամակցության կասեցումը ՀԱՊԿ-ին մեծ սխալ է։ Երևանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպության անդամներից: «Իրենք են որոշում, թե ինչպիսի անվտանգության համակարգ է լինելու Հայաստանում. դա իրենց իրավունքն է։ Բայց կարծում եմ, որ դա ահռելի սխալ է հիմնված առաջին հերթին բոլորովին ոչ հավաստի տվյալների վրա։ Եվ երբ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն ասում է, որ իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ գրեթե Ռուսաստանն է նախապատրաստել այս բոլոր հեղաշրջումները, որ ՀԱՊԿ-ից օգնություն չի եղել, դա բացարձակապես ճիշտ չէ»,- ասել է նա։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ իր աչքի առաջ հակառակն է տեղի ունեցել: «Եվ՛ Հայաստանի զինված ուժերը, և՛ ողջ Հայաստանի ուժային կառույցները ստացել են վիթխարի կազմակերպչական, գիտական և տեխնիկական օգնություն Ռուսաստանի Դաշնությունից: Պարզ է, որ դա ուղղակի փակ տվյալներ են, բայց եթե հաշվեք, թե Ռուսաստանը որքան ներդրումներ է կատարել Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, ապա կարծում եմ, որ դա շատ, շատ լուրջ գումար կլինի»,- եզրափակել է Բորդյուժան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը
Ամենադիտված