Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարն ընկել է Արփայի ափամերձ հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 19-ին, ժամը 05:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը (վարորդ` Հ. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և ընկել Արփա գետի ափամերձ հատված․ գազատար խողովակից առկա է արտահոսք։
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը և հեռացրել գազի խողովակը։
Բեռնատարը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։