Թեհրանի հետ հնարավոր համագործակցության մասին որոշումը կկայացնի ԱՄՆ նոր վարչակազմը. Բլինկեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա, սակայն հետագա զարգացումները կախված են Թեհրանի դիրքորոշումից։
Այս մասին դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում կայացած Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ես կարծում եմ, որ կա բանակցությունների (վերսկսման) հեռանկար։ Բայց, իհարկե, դա կախված է նրանից, թե Իրանը ինչ կընտրի և կորոշի արդյոք ներգրավվել այս գործընթացում»,- ասել է Բլինկենը:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև, որ Թեհրանի հետ հնարավոր համագործակցության մասին որոշումը կկայացնի ԱՄՆ նոր վարչակազմը։