Մահացել է Կարինե Հարությունյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր կյանքից անժամանակ հեռացել է Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։
Կարինեի մահը ծանր կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի, հարազատների ու ընկերների, այլ նաև լրագրողական հանրության համար։
Կարինե Հարությունյանը, բացի ուղղակի լրագրությունից, տասնամյակներ շարունակ զբաղվել է նաև լրատվական համակարգի կայացմամբ, ամենատարբեր նախագծերով աջակցել է հատկապես մարզային լրագրության զարգացմանն ու կայացմանը։ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է մեծ դժվարություններով, մարզային հեռուստաընկերությունների համակարգի բացակայության պայմաններում։
«Գալան» կայացել ու դարձել է լրագրողական մեծ համայնքի անփոխարինելի մասնակից առավելապես Կարինե Հարությունյանի պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու անձնական նվիրումի շնորհիվ։
Բարձրակարգ պրոֆեսիոնալ լինելուց բացի, Կարինեն բացառիկ լուսավոր մարդ էր, անփոխարինելի ընկեր և քաղաքացի։ Մենք հիշելու ենք Կարինեին ջերմությամբ ու կարոտով։