Առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։
Վերոգրյալով պայմանավորված՝ ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» oրենքի նախագծով վերանայվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը։
Նախագծերի ընդունման դեպքում դրանք կսկսեն գործել պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց։
Նախագծի հեղինակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։