Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։

Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի հանդուրժողականության» մասին, թե ինչպես է կառավարությունը «վերականգնել ու պահպանել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, ինչպես նաև՝ Ղարաբաղում և Շուշիում հին աղվանական առաքելական եկեղեցիները»։ Փաշազադեն Գալագերին կոչ է արել այցելել Արցախ՝ «ծանոթանալ մշակութային ցեղասպանության ենթարկված տարածքներում կրոնական-հոգևոր ժառանգությունը վերականգնելու աշխատանքներին»։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունների՝ Գալագերը ևս ընդգծել է «Ադրբեջանի բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը»։

Հոգևոր, կրթական և մասնագիտական գործունեության բերումով, հավանաբար, Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան ծանոթ է Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պատմությանն ու պատկանելությանը և միգուցե տեղյակ է, թե 2020 թվականից հետո ադրբեջանցիներն ինչպիսի «վերաբերմունք» ունեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։

Արդյո՞ք Վատիկանի ներկայացուցիչները վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հաճախակիացրած շփումներում արծարծում են այս հարցը, արդյո՞ք կոչ են անում չքանդել, չավերել, չյուրացնել քրիստոնյա հնագույն ազգերից մեկի՝ հայերի թողած հարուստ ժառանգությունը։ Համենայնդեպս՝ պաշտոնական հաղորդագրություններում նման տեղեկություններ չկան։

«Գեղարդ» հիմնադրամը բազմիցս անդրադարձել է այս խնդրին։ Ադրբեջանի ֆինանսական նվիրատվությունները Վատիկանին չպե՛տք է պատճառ դառնան, որ Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն աչք փակի ադրբեջանական հանցագործությունների վրա։ Վատիկանը չպե՛տք է նպաստի հայկական ժառանգության ինքնության փոփոխության ադրբեջանական հետևողական քաղաքականությանը։

Կարծում ենք, որ Վատիկանը պետք է դատապարտի Ադրբեջանի՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման քաղաքականությունը և մաս չդառնա ադրբեջանական քարոզչական արշավին ու Բաքվի իշխանությունների հանցանքներին։

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT
Ամենադիտված