Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Փաշինյանն անընդհատ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց միակ բարեփոխումը, եթե կարելի է, իհարկե, այդպես անվանել, որը եղել է պաշտպանունակության բարձրացման անվան տակ, եռամսյա հավաքներն են, սակայն այն պրոֆեսիոնալ բանակի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդ որում, պրոֆեսիոնալ բանակ հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Ժամանակակից զարգացման պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ առաջին հերթին կարելի է հասկանալ բարձր հմտություններ և ինտելեկտուալ որակներ ունեցող անձնակազմ, որը կիրառում է արդիական սպառազինություն և կապի միջոցներ։
 
Պրոֆեսիոնալ բանակը արդյունավետ է այն դեպքում, երբ դրա համար հատկացվում են բավարար ֆինանսական ռեսուրսներ և անվտանգություն ապահովող տեխնոլոգիաներ։ Բնական է, որ մարտունակության բարձրացման համար պրոֆեսիոնալ զինծառայողները պետք է ունենան երկարատև և որակյալ պատրաստություն, ինչը նաև ժամանակատար է։ Փաշինյանը պարբերաբար կրկնում էր, թե փողի խնդիր չունենք, բյուջեի եկամուտներն ավելացել են, բայց այդպես էլ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու համար։ Բանակում ծառայող պրոֆեսիոնալներն ավելի քիչ են վարձատրվում, քան իշխանավորները, որոնք օգտվում են պարգևավճարներից ու շռայլ ծախսեր անում։ Ավելին՝ բազմաթիվ սպաներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու մասնագիտական որակների են տիրապետում, թիրախավորվում են կամ հեռացվում բանակից։ Կամ էլ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ նրանք թողնեն ու գնան։
 
Ժամանակ առ ժամանակ էլ տեղեկություններ են հրապարակվում Հայաստանի կողմից սպառազինությունների գնման մասին, սակայն դրանց ծավալները բավարար չեն՝ հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է զինվում Ադրբեջանը։
 
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կախված չլինի միայն սպառազինությունների ներկրումներից, սակայն մենք այդպես էլ կայացած ռազմարդյունաբերություն չկարողացանք ունենալ։ Ժամանակ կար, երբ հայկական արտադրության ԱԹՍ ներն էին շատ ուժեղ գովազդում, բայց իրական մարտական պայմանները ցույց տվեցին, որ դրանք արդյունավետ չեն։
 
Հիմա արդեն Փաշինյանը հայտարարում է, թե բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի մեջ, և պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով։ Այն է՝ ընդամենն ունենալ սահմանապահ զորքեր, ուրիշ ոչինչ, իսկ դա այն է, ինչ Ադրբեջանն է պահանջում։ Եվ մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել Հայաստանի բանակը սահմանափակելու։ Փաստորեն, փաշինյանական «խաղաղության օրակարգը» Հայաստանը տանելու է հերթական կապիտուլյացիայի, երբ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ պետությունն ապառազմականացվելու է։ Թերևս այս տրամաբանության ներքո կարելի է դիտարկել նաև Փաշինյանի մյուս հայտարարությունը, թե սայլակին նստած մարդուն էլ կարելի է տանել բանակ։ Պարզ է, որ եթե հայտարարությունը վերաբերեր իրական պրոֆեսիոնալ բանակին, ապա լուրջ առողջական խնդիրներով մարդկանց զորակոչելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ զինծառայողների ընտրությունն անցկացվում է խիստ հոգեբանական, ֆիզիկական և տեխնիկական չափորոշիչներով։ Մյուս կողմից էլ՝ նկատի է առնվում բարձր կրթական ցենզը տեխնոլոգիական ոլորտում՝ հաշվի առնելով, որ ժամանակակից պրոֆեսիոնալ բանակները մեծապես ապավինում են տեխնոլոգիաներին (դրոններ, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն)։
 
Ռազմական ոլորտը խաղուպար չէ, որ փողոցներով քայլողներին ու սոցցանցերում ժամանակ անցկացնող «ստատուսչիներին» նշանակեն բարձր պաշտոնների, որոնք կսկսեն նույնիսկ անվտանգության ոլորտը համակարգել։
 
Մեր իրականության մեջ ստացվում է, որ իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի։ Եվ սա բանակի ողնաշարը ջարդելու հերթական քայլն է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահի կողմից շարունակում են սպառնալիքներ ու հոխորտանքներ հնչել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են
Ամենադիտված