Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարունակվում է ԱրևմուտքՌուսաստան դիմակայությունը, որը դրսևորվում է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Ու եթե Արևմուտքի առաջատար ուժը համարվող ԱՄՆ-ը հիմնականում կենտրոնացած է միանգամից մի քանի ուղղություններով՝ Ուկրաինա, Իսրայել և Թայվան, ապա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում Ուկրաինայի ուղղությամբ։
 
Ընդհանրապես, ԱՄՆ-ին այդքան շատ չի անհանգստացնում Ուկրաինայի հարցը, որքան եվրոպական երկրներին, որոնք անմիջապես տարածաշրջանում են գտնվում, և յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին իրենց վրա է ազդելու։ Նախ՝ եվրոպական երկրները շարունակում են վնասներ կրել նրանից, որ պատժամիջոցների սահմանման արդյունքում զրկվել են ռուսական էժան հումքից, մասնավորապես էներգակիրներից։ Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերության համար իր մրցունակությունը պահպանելու ուղղությամբ մեծապես ձեռնտու էր օգտվել ռուսական գազից, սակայն ռուսական գազի ներկրումը դադարեցնելուց հետո գերմանական տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվում, իսկ արտադրանքը կորցնում է իր մրցունակությունը։ Դրա համար էլ բազմաթիվ գերմանական ընկերություններ իրենց մասնաճյուղերը տեղափոխում են Եվրոպայից դուրս, մասնավորապես ԱՄՆ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված արտադրության կազմակերպման համար։ Այդպիսով Գերմանիան, որը տնտեսական առումով ԵՄ-ի շարժիչ ուժն է, լճացման մեջ է հայտնվել։
 
Մյուս կողմից էլ՝ Եվրոպայում արտադրանքի կազմակերպման դժվարություններն ու մրցունակության անկումը ճանապարհ են բացում, որ դրանից օգտվի Չինաստանը ու եվրոպականի փոխարեն առաջարկի չինական արդյունաբերական արտադրանք։
 
Այս ամենի հետ Եվրոպան կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ տեխնոլոգիական առաջընթացի, նորարարությունների ու արհեստական բանականության ոլորտում հետ է մնում հիմնական մրցակիցներից՝ ԱՄՆ-ից և Չինաստանից։ Խնդիրը լուրջ է հատկապես էլեկտրամոբիլների արտադրության կազմակերպման առումով։ Մինչ եվրոպական ավտոարտադրողները շարունակում են հանդես գալ իրենց ավանդական մոդելներով, էլեկտրամոբիլներ արտադրող չինական ընկերությունները մեծ արագությամբ գրավում են շուկան իրենց էժան ու նորարարություններով աչքի ընկնող էլեկտրամոբիլներով։ Դրա արդյունքում է, որ Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է, թե կարող է փակել Գերմանիայում առնվազն 3 գործարան, որի արդյունքում հազարավոր մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։ Իսկ ավտոկոնցեռնի աշխատակիցները պարբերաբեր դուրս են գալիս ցույցերի։ Մյուս կողմից էլ՝ ԵՄն որոշել է բարձրացնել ներմուծվող չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ դրանով եվրոպական արտադրության էլեկտրամոբիլներն ավելի մրցունակ չեն դառնա։
 
Մյուս խնդիրը, որին բախվում է Եվրոպան, կապված է նրա հետ, որ եվրոպական երկրներն արդեն ստիպված են մտածել սեփական անվտանգության համար մեծ պաշտպանական բյուջե տրամադրելուն՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ու ավելին, և սկսել ժամանակ տրամադրել պաշտպանական արդյունաբերության վերականգնմանը։ Իսկ այսպիսի իրադրությունը նշանակում է, որ այն միջոցները, որոնք ուղղվում էին կրթությանը, առողջապահությանը կամ սոցիալական ոլորտին, հիմա դրանք վերաուղղվելու են ռազմական ծախսերին։ Մի շարք երկրներ անգամ դիտարկում են պարտադիր զինվորական ծառայության անցնելու տարբերակը։
 
Չհաշված, որ դրա հետ մեկտեղ էլ Թրամփի պաշտոնավարումը ենթադրում է, որ Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրելու ծանրությունը հիմնականում ընկնելու է հենց Եվրոպայի ուսերին։
 
Զուգահեռաբար եվրոպական երկրների բնակչության շրջանում աճում են դժգոհությունները՝ կապված փախստականների ներհոսքի հետ, որոնց կարիքները հոգալու համար մեծ գումարներ են հատկացվում։ Նաև այս հանգամանքը նպաստեց, որ աջակողմ ազգայնական ուժերը Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ հաղթարշավ ունենան։
 
Սրանց գումարվում է նաև ներքաղաքական ճգնաժամը ԵՄ երկու առաջատար երկրում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Անցած ամիս Գերմանիայում փլվեց իշխող կոալիցիան։ Կանցլեր Շոլցը ցանկանում էր ավելացնել պետական ծախսերը, սակայն նրա կոալիցիոն գործընկերները դեմ արտահայտվեցին։ Արդյունքում Շոլցը իրավիճակը տանում է դեպի նոր ընտրություններ, որպեսզի նոր վստահության մանդատ ստանա ժողովրդի կողմից՝ արդեն արտահերթ ընտրությունների միջոցով, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նա կստանա այդ վստահության քվեն, քանի որ ներկա պահին սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նրա գլխավորած Սոցիալդեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղում է՝ զիջելով «Քրիստոնյա դեմոկրատական միություն» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություններին։ Արդեն 2025 թվականի փետրվարին նախատեսվում են արտահերթ ընտրությունները։ Փաստացի, շատ քիչ ժամանակ է մնացել ընտրական գործընթացին, և գերմանական մամուլը Շոլցի գործողություններն անվանում է քաղաքական ինքնասպանության գործելակերպ։
 
Իսկ Ֆրանսիայում, երբ երկրի նախագահի գլխավորած կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն կրեց, ու աջակողմ ազգայնական ուժերը հաղթանակ տարան, Մակրոնը գնաց երկրում նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ճանապարհով, որպեսզի ամրապնդի իր քաղաքական դիրքերը։ Ինչպես Շոլցը, Մակրոնը ևս նոր վստահության քվե էր ցանկանում, բայց ստացավ բոլորովին այլ պառլամենտ, քան ինքն էր ցանկանում։ Ու դրա արդյունքում է, որ կառավարություններն արագ, մեկը մյուսի հետևից փլուզվում են։ Վերջինը Միշել Բարնիեն էր, որի ղեկավարած կառավարությունն ընդամենը 90 օր կյանք ունեցավ։
 
Իսկ Գերմանիայում ու Ֆրանսիայում կառավարման ճգնաժամը լուրջ խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ այս երկրներն են եվրոպական դիվանագիտության հիմնական դեմքը։ Գլխավոր հարցը հիմա մնում է այն, թե ո՞ւմ հետ պետք է հույսեր կապի Եվրոպան։ Շատերը կարծում են, որ այդ գործիչը կարող է լինել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը դիտարկվում է որպես Եվրոպայում ներկայումս ամենամեծ ազդեցություն ունեցող ղեկավար։ Նախ՝ նրա ներքաղաքական դիրքերն ամուր են, իսկ մյուս կողմից էլ՝ նա սերտ կապեր ունի Թրամփի ու նրա թիմի հետ։ Եվ կարծիք կա, որ հենց նա կարող է լինել Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև կամուրջը։ Իսկ թե ինչպես դրան կարձագանքեն ԵՄի շարժիչ ուժը հանդիսացող Ֆրանսիան ու Գերմանիան, ժամանակը ցույց կտա, բայց մի իրողություն պարզ է, որ Եվրոպան տևական ժամանակ բախվելու է ներքին խնդիրներին, որոնց պետք է լուծումներ տա։
 
Այս պարագայում անիմաստ է խոսել ԵՄի ընդլայնման հնարավորության մասին, սակայն Հայաստանում որոշ արևմտամետ ուժեր փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել ու ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե նախաձեռնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին
Ամենադիտված