Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց յուրահատուկ երեխա էր: Ոչնչից չէր վախենում: Սեր ուներ ուսման նկատմամբ, լավ էր սովորում, խելացի էր, ընկերասեր: Փոքրուց աշխատել է: Բարձր դասարաններում արձակուրդներին գնում էր աշխատելու, իր մեջ այդ մղումը կար, չէր ուզում պարապ մնալ: Զուսպ էր, կազմակերպված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Հենրիկի մայրիկը:
 
Հենրիկը ծնունդով Վայքից է: Սովորել է Վայքի թիվ երկու միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Վայքի հումանիտար քոլեջում։ Զուգահեռաբար հաճախել է Վայքի սպորտդպրոց՝ կարատեի, ստացել է սև գոտի: «Բազմաթիվ մրցաշարերի է մասնակցել, մեդալներ ու գավաթներ ունի: Երբ մարզչին հարմար չէր լինում, զանգահարում էր Հենրիկին, որ նա պարապմունքն անցկացնի: Իրեն բոլորն էին սիրում՝ թե՛ դասընկերները, թե՛ ուսուցիչները, բոլորբոլորը: Վստահելի մարդ էր բոլորի համար իր համեստությամբ, զսպվածությամբ, խելքով»: Հենրիկը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ: Մայրիկն ասում է՝ վերջերս որդին հաճախ էր ասում, որ պետք է այլ ուղղությամբ կրթությունը շարունակեր: «Ամբողջ օրը գիրք էր կարդում, իրեն ազատ չէիր կարող տեսնել»:
 
2015 թ.-ին Հենրիկը մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Ասկերանի շրջան, գյուղ Իվանյան՝ որպես տանկիստ։ Հենրիկի ծառայության ժամանակ սկսվում է Ապրիլ յան պատերազմը, որից անմասն չի մնում նաև նա՝ կատարելով վերադաս հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները: Բանակից վերադառնալուց հետո Հենրիկն անցել է պայմանագրային զինվորական ծառայության՝ ՊՆ հատուկ նշանակության ջոկատում։ «Բանակից վերադառնալուց հետո շարունակեց ուսումը Ֆիզկուլտ ինստիտուտում: Երկրորդ կուրսն ավարտելուց հետո անցավ պայմանագրային ծառայության: Սիրում էր զինվորականի գործը: Ես, կարծես, իրեն ցանկանայի հետ պահել դրանից, մշտապես ասում էի, որ կարող է ցանկացած աշխատանք ընտրել, անգամ ուսուցիչ աշխատել Վայքում, բայց իրեն «համոզել» չկարողացա: Ասում էր՝ ես զինվորականի գործը շատ եմ սիրում»: Հենրիկն անցել է նաև 44-օրյա պատերազմի միջով:
 
Մայրիկն ասում է՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումը, որտեղ ծառայել է Հենրիկը, հաջողությամբ կատարել է մի շարք մարտական գործողություններ Ջրականում, Կովսականում, Շուշիում և Բերձորում։ «44օրյա պատերազմի ժամանակ Հենրիկս մի քանի անգամ վիրավորվել է, ամեն անգամ բուժօգնություն է ստացել, նորից վերադարձել իր ընկերների մոտ, միշտ ասել է. «Պետք է նրանց կողքին լինեմ»: Շատ փակ էր իր բնույթով: Պատերազմից հետո, երբ իրեն հարցեր էինք տալիս, մեր բոլոր հարցերն անպատասխան էին մնում. «Մամ, չեմ ուզում հիշել»: Իր ընկերները, որոնք հաճախ են մեր տան հյուրերը, այնպիսի բաներ են պատմում, որ անգամ զարմանում ես: Այդքան ուժեղ, ռիսկով 44 օր պայքարել է մարտի դաշտում և վերջում՝ այսպե՞ս… Պատմում են, որ մարտական գործողություններից մեկի ժամանակ Հենրիկը վիրավոր ընկերոջը չի լքել մարտադաշտում և ուսին դրած դուրս է բերել կրակների միջից։ Հրամանատարն այնպես էր ափսոսում Հենոյիս համար, ասում էր՝ վստահել եմ իրեն, իմ բոլոր գաղտնիքները Հենրիկն իմացել է»:
 
Մայրիկը հիշում է՝ որդին պատերազմի օրերին իր հետ միշտ կապի մեջ էր: «Երբ չէր զանգահարում, ներսումս տագնապ էր առաջանում, խառնվում էի իրար: Ամուսինս գիտեր, որ վիրավորվել է, հիվանդանոցում բուժում է ստանում, բայց ինձ ոչինչ չէր ասում, միայն նշում էր՝ խոսել եմ Հենրիկի հետ, ամեն ինչ լավ է, Հենրիկն ապահով տեղում է: Իհարկե, այդ հավաստիացումներին չէի հավատում, չէ՞ որ տեսնում էի, թե ինչ է կատարվում այնտեղ»:
 
44-օրյա պատերազմի ավարտից հետո Հենրիկը որոշում է ամրապնդել զինվորական գիտելիքները։ 2021 թ. նոյեմբերին գործուղվում է Հունաստան՝ մասնակցելու Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի ռազմական փորձի փոխանակմանն ուղղված մեկշաբաթյա միջոցառմանը։ 2022 թ.ին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նույն թվականի օգոստոսին Հենրիկին շնորհվում է լեյտենանտի կոչում։ Կոչումը ստանալուց հետո նա դարձյալ գործուղվում է Հունաստան եռամսյա դասընթացների։ Վերադառնալուն պես անցնում է ծառայության։ Մայրիկն ասում է՝ իրենց խումբը եղել էր 18-19 հոգի, վերջում մնացել էին երկու հոգով: «Հենց սկզբի օրերին շատերը չէին դիմացել դժվարություններին, վերադարձել էին Հայաստան: Իսկ Հենրիկն ասում էր՝ ինձ համար որքան էլ դժվար լինի, պետք է մնամ»: Հունաստանից Հենրիկը վերադարձել է պատվոգրերով ու մեդալներով:
 
Պատերազմի միջով անցած Հենրիկն անմահանում է թվացյալ խաղաղության պայմաններում: Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ «2023 թ. ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ»: Ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտեցել էին հայ զինծառայողներին, սադրանք հրահրել, որի հետևանքով փոխհրաձգություն էր սկսվել: Հենրիկը, Արթուրը, Նարեկը և Մկրտիչը զոհվել էին: «Իրենց պիտի Կապան տանեին, թե ինչու այդ հատված տարան, չգիտեմ: Հաջորդ օրն էլ պետք է վերադառնային: Հենրիկս տեսել է, որ ընկերոջ ուղղությամբ կրակել են, առաջ է գնացել: Իրեն ուղղված կրակոցը թիկունքից է եղել»: Տիկին Անահիտի խոսքերով, երբեք չի վախեցել, որ որդու հետ կարող է ինչոր վատ բան պատահել: «Այնքան լուրջ տղա էր, որ վստահ էի՝ սխալ քայլ չի անի: Ամեն հարցում ձգտում էր ավելիին: Պետք է Հնդկաստան մեկներ վերապատրաստման: Անգլերեն էր պարապում, որ լեզվին տիրապետեր: Չէր ուզում ինչոր բանից հետ մնալ: Երբ դիրքեր էր բարձրանում, իր հետ գրքեր էր տանում:
 
Ազատ ժամանակը գիրք ընթերցելով էր անցկացնում, ազատ օրերին գնում էր գրադարան: Մեր բարեկամների տներում, որտեղ Հենրիկը հյուր է եղել, մինչև հիմա էլ իր գրքերը կան: Նստում էր մեզ հետ, մի քիչ շփվում, մեկ էլ տեսնում էինք՝ Հենրիկը չկա, գրապահարանից գիրք է վերցրել ու մի տեղ նստած կարդում է: Աշխատասեր էր: Վարձով էինք բնակվում, Հենրիկն ասում էր՝ պետք է աշխատեմ, տուն ունենանք»: Հենրիկը կրտսեր քույր և եղբայր ունի: Հիմա ընտանիքում մեկը մյուսին թիկունք լինելով՝ փորձում են շարունակել ապրել: «Հիմա, երբ Հենրիկը չկա, շատ դժվար է: Բայց պետք է ուժ գտնեմ իմ մեջ ապրելու, որ կարողանամ այցելել իրեն, իր հիշատակը վառ պահեմ»:
 
Հ. Գ. ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ, հետախույզ Հենրիկ Քոչարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Հուղարկավորված է Վայոց ձորի Զառիթափ համայնքի եղբայրական գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները
Ամենադիտված