Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը. սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի ընթացքում որևէ ձեռքբերում չենք ունեցել, իսկ բացթողումներ բավականին շատ ենք ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
 
«Ի սկզբանե նշել էինք, որ 2024 թ. բյուջեն շատ սխալ ու վատ էր պլանավորվել և ուղղված չէր տնտեսական ներուժի ամբողջությամբ օգտագործմանը և տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը շարունակեց շնչել և ապրել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտք և Ռուսաստան պատժամիջոցների տրամաբանության ներքո: Ընդ որում, այստեղ ունեցանք մի շարք բացթողումներ, տնտեսությունը չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից: Առաջին՝ 2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ: Սպառումը նվազեց Հայաստանի Հանրապետությունում նաև նրանց հաշվին: Երկրորդ՝ ավտոմեքենաների առևտուրը. դրանք ներմուծվում էին Հայաստանի Հանրապետություն և արտահանվում Ռուսաստան: Հայաստանի վարած տնտեսական և հարկային ու մաքսային քաղաքականության արդյունքում դրանք նույնպես տեղափոխվեցին այլ երկրներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և այլն, ինչպես նաև Հայաստանում ընդունվեցին կամ նորացվեցին երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ իրավական ակտերը, և դրանց պարագայում, փաստորեն, չկարողացանք Հայաստանի Հանրապետությունում վերաարտահանում ձևակերպել: Դրանք հիմնական սխալներն ու բացթողումներն էին»,- նշում է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը քայլեր չկատարեց՝ ստեղծված իրավիճակը ճիշտ օգտագործելու համար:
 
Եղել են նաև այլ՝ ընդհանուր սխալներ և բացթողումներ:
 
«Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել: 2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս: Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», - հավելում է մեր զրուցակիցը:
 
Ինչպիսի՞ն կլինի տնտեսական տարին 2025 թվականին պետության և քաղաքացիների համար: Փորձագետներն ահազանգում են հարկային բեռի ավելացման, գնաճի, երկրի պետական պարտքի ահագնացող չափերի մասին: «Պետությանը սպասվում է պարտքերի ավելացում, սպասվում է եկամուտների հավաքագրման դժվարություն: Արդեն հայտարարել ենք, որ 2024 թվականին պլանավորված հարկային եկամուտները թերակատարվելու են, իսկ 2025 թ. պետական բյուջեով հարկային եկամուտների աճն ավելի շատ է կանխատեսվել, հետևաբար և՛ 2024 թվականին չկատարվածը, և՛ 2025 թվականին կանխատեսվող տնտեսական բարդությունները խոչընդոտելու են, որ պետական եկամուտները հավաքագրվեն: Սա նշանակում է, որ պետական պարտքը ծախսելու են ընթացիկ ծախսերի վրա, իսկ դա էլ նշանակում է, որ տնտեսական ներուժն ավելի են մսխելու և սպառելու: Պետական պարտքի այսպիսի ծավալները, բնականաբար, հանգեցնելու են վերջնականում շատ ավելի նոր հարկերի սահմանման, հարկադրույքների ավելացման կամ հարկային բազաների ընդլայնման: Քաղաքացիները, բնականաբար, չեն կարող այս հետևանքը չզգալ իրենց սեփական մաշկի վրա, որովհետև մյուս տարի եկամուտների աճ չի պլանավորվում կամ չի կանխատեսվում, բայց ծախսային աճ կանխատեսվում և պլանավորվում է: Այդ նույն հարկերի բարձրացումը, բնականաբար, ի սկզբանե քաղաքացիների եկամուտը հարկելու վերաբերյալ է, ինչպես նաև համընդհանուր հարկային բարձրացումները, հարկային դրույքաչափերի բարձրացումներն արդեն հանգեցնելու են համընդհանուր գնաճի: 2025 թ. հենց սկզբից արդեն ականատես կլինենք նախ լայն սպառման ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ հանրային ծառայությունների սակագների բարձրացումներին, այնուհետև արդեն տարբեր ապրանքների և ծառայությունների սակագների բարձրացումների, այսինքն՝ շատ ավելի աղքատացման խոստում տվող տարի է սպասվում 2025 թվականին», - ասում է Աուդիտորների պալատի նախագահը:
 
Շատ փորձագետներ կարծիք են հայտնում՝ այս իշխանությունը, որը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով ու քայլերով, հարկային բեռի ավելացմամբ իրեն ոչ բնորոշ քայլ է անում: Ստացվում է՝ տնտեսությունը «փրկելու» ուղին մնում է բիզնեսի և քաղաքացու հարկային բեռն ավելացնե՞լը: «Ես սա մեկնաբանում եմ որպես վարվող քաղաքականության տրամաբանական շարունակություն, որովհետև այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը, և հետևողականորեն քանդելու դեպքում, բնականաբար, հարկաբյուջետային քաղաքականությունն ի սկզբանե պլանավորում են սխալ: Երկար տարիներ բարձրաձայնում ենք այդ սխալների մասին, ականջալուր չեն լինում, ու յուրաքանչյուր տարվա ամփոփման ժամանակ իրենք հասկանում են, թե ինչն ենք ճիշտ ասում, և ինչն են իրենք սխալ իրականացրել: Դրանից հետո չփորձել կամ քայլեր չձեռնարկել շտկելու ուղղությամբ, նշանակում է, որ միտումնավոր ծրագիր է: Մի կողմից՝ միշտ բարձրաձայնում եմ իրենց կողմից պետության նպատակաուղղված ապամոնտաժման մասին, բայց երկրորդ կողմից՝ դրան զուգահեռ միշտ խոսում եմ իրենց տգիտության, անգրագիտության մասին: Նույնիսկ իշխանության վեցյոթ տարին բավարար չէր այս մարդկանց հմտությունները, գիտելիքները և այլն ավելացնելու համար, այսինքն՝ սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է: Այս երկու կոմպոնենտները պետք է միշտ զուգահեռ դիտարկենք սրանց պարագայում», - ընդգծում է նա:
 
Յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում ամուր տնտեսությունն է: Քաղաքական քայլերն են ամրապնդում այն կամ խարխլում դրա հիմքերը: Իրավիճակը շտկելու, ինչ-որ բան փոխելու և փրկելու համար իշխանափոխությո՞ւնն է ելքը: «Այո: Մի փոքր հետ գնամ: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործունեությունը մեկնարկեցինք 2024 թ. սեպտեմբերի յոթին: Մինչև այսօր արդեն արմատական փոփոխությունների 16 առաջարկ ենք ուղարկել պետական գերատեսչություններին: Մի կողմից՝ երբ կառավարությունը քայլեր չի իրականացնում, մտածում ենք՝ խելքը չի բավարարում, այսինքն՝ չի հասկանում, թե ինչ իրականացնել, չունի այդ մտքի թռիչքը կամ գիտակցումը, որտեղ փոփոխություններ կատարի: Մյուս կողմից՝ որպես տեխնոկրատ թիմ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 16 առաջարկ ներկայացրեց երեք ամսվա ընթացքում, դրանցից մեկն է կատարման փուլում: Պետք է հասցնեն մինչև տարեվերջ իրավական ակտեր, օրենք ընդունել, մնացածի պարագայում չեն էլ գիտակցում, թե ինչի մասին ենք ահազանգում: Պատասխանում են, որ լրացուցիչ հիմնավորման, ուսումնասիրման կարիք կա և այլն։ Ստացվում է, որ գաղափարը կա, իրագործումը կառավարությունը չի անում: Եթե գաղափարը կա, և ակնհայտ հաշվարկված է դրա ակնկալվող արդյունքը, բնականաբար, արդեն դերակատարի վրա է խնդիրը մնում: Դերակատարն անկարող է, հետևաբար դերակատարին պետք է փոխենք: Սրանից հետևություն՝ կառավարությանը անհապաղ պետք է հեռացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանանք փրկել», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
Ամենադիտված