«Խաղաղության» թյուրքական պայմանները. Ալիևը ցույց տվեց, որ Հայաստանի հետ պայմանավորվածություններն արժեք չունեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ընկեր գեներալ» հեռագրային ալիքի հեղինակը նշել է հինգ հիմնական եզրակացություն «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելևին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ուժի դիրքերից» տված հարցազրույցից, գրում է eadaily.com-ը։
1. Պետական լրատվամիջոցներով հարցազրույցը լրագրություն չէ, այլ դիվանագիտության և PR-ի հիբրիդ: Պետք չէ սպասել կոշտ հարցերի և այլնի։ Պետք է հասկանալ, որ սիրիական կատակլիզմների և Թուրքիայի հզորացման ֆոնին Ռուսաստանն ու Ադրբեջանը որոշել են փոխադարձ հավատարմություն դրսևորել։
Եվ պետք է նաև հասկանալ, որ այս փուլում դժվար է պատկերացնել նման հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, չնայած նրան, որ նա պաշտոնապես նախագահում է ԵԱՏՄ-ում։
2. Ալիևը հստակ ցույց տվեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գրեթե համաձայնեցված տեքստի մասին մանտրաները ոչինչ չեն նշանակում։ Որովհետև գոյություն ունի թյուրքական խաղաղության պայմանների ընդարձակ և անընդհատ թարմացվող ցանկ, առանց որի անհնար է ստորագրել նույնիսկ լիովին համաձայնեցված տեքստը։ Այսօրվա դրությամբ դրանք հետևյալներն են.
-Հայաստանի Սահմանադրության փոփոխություն
-Ադրբեջանի դեմ առկա պահանջներից հրաժարում
-Վնասի հատուցման փոխադարձ պահանջներից հրաժարում
-Հայ-ադրբեջանական սահմանին օտարերկրյա ուժեր տեղակայելուց հրաժարում (ԵՄ առաքելություն)
-ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ
-Հայկական բանակի վերազինումից հրաժարում
-ժամանակին բռնագաղթած ադրբեջանցիների վերադարձ Հայաստան
Այս ցուցակն անպայման ավելի կընդլայնվի։ Օրինակ, միանգամայն պարզ է, որ Բաքուն չի բավարարվելու սահմանադրական բարեփոխումներով և շարունակելու է պահանջել Անկախության հռչակագրի չեղարկումը։
3. Ադրբեջանի Հայաստան անհավանական թվով ադրբեջանցիների հայրենադարձության պահանջը (Ալիևը նշել է անիրատեսական և հեշտությամբ հերքվող թիվ 300,000) անելանելիությունից դրդված հարձակում է։ «Արևմտյան Ադրբեջանի» թեման ծագել է Արցախի էթնոցիդի պատճառով Բաքվի պարտվողական դիրքի պատճառով։ Երկրորդ պատճառը խաղաղության գործընթացը «դանդաղեցնելու» և այն անպտուղ բանավեճի մեջ քաշելու ցանկությունն է։ Սակայն Հայաստանի «կառուցողական» դիվանագիտության անզորության ֆոնին Ալիևը որոշել է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ի սկզբանե «պաշտպանական» թեման վերածել հարձակողականի, որն ի վերջո իրականում ճանապարհ կբացի թուրքերի համար դեպի Երևանին, եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին:
4. Ակնհայտ է Մակրոնի, Փաշինյանի և Ալիևի համատեղ աշխատանքը Հայաստանում հերթական casus belli-ի ստեղծման շուրջ (նախորդները հանգեցրել են ադրբեջանական զորքերի մուտքին Արցախ և Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքների օկուպացիային): Ֆրանսիան համառորեն զինում է հայկական զինուժին այնպիսի անպետք աղբով, ինչպիսին են օրինակ «CAESAR» ինքնագնաց հաուբիցները, Փաշինյանը փիառում է դա և ներկայացնում ռազմական բյուջեի աճ, իսկ Ադրբեջանը զոհ է ձևանում։
Ալիևը միանգամայն ճիշտ է նշում, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «հողի վրա» չեն օգնի Երևանին, Երևանն օգնության հույս չպետք է ունենա։ Եվ դա այնպես ինչպես 2020 թվականին, երբ Փաշինյանը հույսը դրել էր պարտության և կապիտուլյացիայի վրա:
5. Պատահական չէ, որ Ալիևն այդ հարցազրույցում անկեղծորեն նախատել է ՆԱՏՕ-ին: «Ադրբեջանը եզակի է նրանով, որ Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի երկրի դաշնակիցն է»,- ասել է նա: Ադրբեջանը ռազմական ոլորտում սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, վարժանքներ է անցկացնում և այլն։ «ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության, Հայաստանը ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքով կանգնած է Ադրբեջանի հետ սահմանին»,- ասել է նա: Այսինքն Ալիևը մտահոգված է Հայաստանում ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ: Մերձավոր Արևելքում Թուրքիայի հզորացումը և Քաթարի ու թուրքմենական գազի տեղափոխումը թուրքական կենտրոն թույլ են տալիս թուրքերին այսօր տարածաշրջանային քաղաքականություն թելադրել Արևմուտքին, ինչն էլ բարձրաձայնել է Ալիևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը