Ադելիա Պետրոսյանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի առաջնությունում հաղթելուց հետո
ՍՊՈՐՏԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի առաջնությունում հաղթելուց հետո գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով իր մարզիչներին և երկրպագուներին։
Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։
«Շնորհակալություն... մարզիչներին՝ երկարատև աշխատանքի և հզոր աջակցության համար։
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային՝ զարմանալի մրցաշար կազմակերպելու համար։
Երկրպագուներին՝ ինձ հավատալու համար»,- գրել է Ադելիա Պետրոսյանը սոցցանցերում։