Խոշոր հրդեհ ՌԴ-ում․ 44-ամյա տատն ու մանկահասակ թոռները մահացել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Սմոլենսկի մարզում բռնկված հրդեհից տատ ու թոռներ են մահացել։
Հրդեհի նախնական պատճառը լարերի կարճ միացումն է եղել, հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։
Բոլտուտինո գյուղում երկհարկանի առանձնատուն է հրդեհվել. Հրդեհի մարման ժամանակ հայտնաբերվել են 44-ամյա տատիկի, նրա հինգ ու մեկ տարեկան թոռների դիերը։ Տղաների 21-ամյա մայրը վնասվածքներով հոսպիտալացվել է։