Արգենտինայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կատամարկա նահանգում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Էպիկենտրոնը գտնվել է Տինոգաստա քաղաքից 46 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 14,5 հազար մարդ: Օջախը գտնվել է 131 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: