20-ից 50 մարդ ողջ է մնացել ավիավթարից․ նոր տեղեկություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱկտաուում տեղի ունեցած ավիավթարից հետո 18 տուժած տեղափոխվել է մարզային հիվանդանոց, գրել է «Известия»-ն՝ հղում անելով աղբյուրին։
Mash-ը հայտնել է, որ 20-ից 50 մարդ, ովքեր եղել են ինքնաթիռի պոչի հատվածում, ողջ են մնացել:
Պաշտոնական տվյալներով՝ ավիավթարից հետո 12 մարդ հոսպիտալացվել է։
Զոհվել է առնվազն տասը մարդ։
Ղազախական Tengrinews-ի տվյալներով՝ կործանված օդանավում եղել են Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացիներ։
Բոլոր օդաչուները, SHOT-ի տեղեկություններով, ենթադրաբար զոհվել են։
Անձնակազմի անդամներից, նախնական, միայն մեկն է ողջ մնացել։
Ընդհանուր առմամբ զոհվել է առնվազն 16 մարդ, գետնին բախվելիս նրանք դուրս են շպրտվել խցիկից։