Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին կանոնավոր բանակ ստեղծելու հարցում և նրանց հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես հարևան երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
«Մենք աջակցում ենք Սիրիայի նոր ղեկավարության կողմից միասնական բանակ ստեղծելու կոչին և այդ ուղղությամբ աշխատանքին, կարծում ենք, որ Թուրքիայի զինված ուժերի և սիրիական նոր վարչակազմի միջև ռազմական համագործակցությունը կհամապատասխանի երկու երկրների շահերին։ Սա կարևոր հնարավորություն է մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- TRT Haber հեռուստաալիքը մեջբերում է պաշտպանության նախարարության աղբյուրների մեկնաբանությունները։