Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը](/timthumb.php?src=disc/26-12-24/483bdf4ff392464a10b8e3e34f1ba2f2.jpg&w=780)
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Lexus» մակնիշի ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»-ին բախվել է բեռնատարը: