Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնական Հոնսյու կղզու մոտակայքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Յոկոսուկա քաղաքից 571 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 428 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։