Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոց

ՖՈՏՈ

Ճապոնական խոհանոցի պատմությունը սկսվում է նախապատմական ժամանակներից: Ճապոնական կղզիների ամենավաղ բնակիչները հիմնականում կերել են ընկույզ, կաղին, ծովամթերք և վայրի վարազի և եղջերուի միս, և այդ ամենը եփել ու տապակել են կերամիկական անոթների մեջ:

3-րդ դարում Ճապոնիա է մտել բրնձի մշակումը: Արդյունքում բրինձը դարձել է այն ամենակարևոր սննդամթերքը, որը դարերի ընթացքում կազմել է գյուղացիության գրեթե ամբողջ սննդակարգի հիմնական մասը: Միևնույն ժամանակ   կղզիախմբում չեն զարգացել ոչ կաթնամթերքի, ոչ էլ մսի արտադրությունը: Բրնձից շիլա պատրաստելու համար, այն եփել են ջրի մեջ կամ շոգեխաշել, իսկ սոսնձային բրինձ օգտագործվել է տոների ժամանակ: Նաև ճապոնական խոհանոցում հնուց ֆերմենտացված ձկնային սննդամթերքն է տարածված եղել: Կլիմայի առանձնահատկություններից ելնելով Ճապոնիայում ալկոհոլի արտադրության միակ հումքը եղել է նույն բրինձը։ Այսինքն ճապոնական ալկոհոլային խմիչքները հիմնականում ներկայացված են եղել սաքեով, որը խմել են սկսած մոտավորապես 5-րդ դարից։ Իսկ մոտ հազար տարի անց հայտնվել է նաև թունդ ալկոհոլային ըմպելիք Սյոտուն։

Ճապոնական խոհանոցի ձևավորումը սկիզբ է առել 6-16-րդ դարերում: Այդ ժամանակահատվածի առաջին կեսին Ճապոնիան եղել է չինական ուժեղ ազդեցություն տակ, որի շնորհիվ երկիր են մտել ձողիկները, թեյը, տոֆուն, մի քանի տեսակի լապշաները և այլ ուտեստներ: Բացի այդ, չինական (ավելի ճիշտ բուդդայական) ազդեցությունը դարձել է կարևոր գործոն բուսակերային կամ ձկնային սննդակարգերին նախապատվություն տալու գործում, իսկ այս ժամանակահատվածի երկրորդ կեսին սամուրայների դասի վերելքը կանխորոշել է խոհանոցում պարզության գեղագիտության ցանկությունը: 13-րդ դարում Ճապոնիայում թեյ խմելու սովորույթը և մշակույթը անասելի ժողովրդական է դարձել: Հայտնվել է թեյի արարողությունը, որի զարգացումը հանգեցրել է կերամիկական սպասքի բարելավմանը, ինչը, իր հերթին, ազդել է սեղան գցելու ավանդույթների վրա և հիմք է դրվել էլիտար կայսեկի խոհանոցին: Նաև թեյի արարողությունը սկզբնավորել է սեզոնային սննդամթերք մատուցելու ավանդույթը, որը մոդայիկ է նույնիսկ 21-րդ դարում: Եվրոպացիների հետ առևտուրը, որը սկսվել է 15-րդ դարում Ճապոնիա է բերել բազմաթիվ նոր բանջարեղեն, քաղցրավենիքներ, բաղադրատոմսեր և տեխնոլոգիաներ, որոնք փոխել են ճապոնական խոհանոցը:

Էդոյի շրջանը դարձել է ճապոնական խոհանոցի վերափոխման ժամանակաշրջանը. օտարերկրացիների հետ կապի արգելման պատճառով օտար ազդեցության բացակայությունը, առևտրի և արհեստների դասի հարստացումը և խոշոր քաղաքների առաջացումը (Էդո, Կիոտո և Օսակա) նպաստել է արագ սննդի աճին և տարբերակիչ մշակույթի ստեղծմանը։ Հայտնվել են օ-տյան, իդզակյան  ճաշարաններ, որտեղ կարելի էր լապշա, սուշի կամ օձաձկան էժան կերակուրներ ուտել: Սոյայի սոուսն այդ ժամանակ մեծ ժողովրդականություն է վայելել, որի շնորհիվ ձևավորվել է ճապոնական խոհարարության ժամանակակից սկզբունքը. «Պատրաստելու լավագույն միջոցը չպատրաստելն է»: Հայտնվել են խոհարարական շատ գրքերը և լավագույն ռեստորանային ուղեցույցները: Միջազգային ինտեգրման մեկնարկից հետո նոր ապրանքներն ու խոհարարական տեխնիկան նոր թափով են մտել Ճապոնիա: Մսի, կաթի և ձկների օգտագործումը զգալիորեն աճել է, ճապոնացիները սկսել են հաց ուտել և կաթ խմել: Առաջացել են մի շարք «եվրոպական» և «չինական» խոհանոցներ, որոնք ստեղծել են ճապոնիականին խիստ հարմարեցված այնպիսի ուտեստներ, որոնք հետագայում ստացել են  ազգային ուտեստի կարգավիճակ, օրինակ ռամենն ու կարին: Բացի դա Ճապոնական խոհանոցը ժողովրդական է դարձել արտերկրում:

Կ․ Խաչիկյան

Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո40-ամյա Ռոնալդուն կարիերայի 930-րդ և 931-րդ գոլերն է խփել Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera Զելինսկուն «ծաղրածու» են անվանել Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերին. WSJ Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավորԽնածախի ուղղությամբ կրակnցներ արձակելու դեպքով քննություն է իրականացվում ԱՄՆ-ը դիտարկում է ռազմական ոլորտում լայնածավալ կրճատումներ «Նրանցից ստորություններ էի սպասում». ռուս կինը գնացել է Հայաստան ու ապշել Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի ԱրևմուտքՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հսկայական կորուստների մասին Պետդումայում բացահայտել են նախկին խորհրդային հանրապետություններից մեկում ԱՄՆ-ի հսկայական հետախուզական կենտրոնըՓաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի հարցովԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրաԳյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացինԱրևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված