Գազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։
Նշենք նաև, որ համացանցում տեսանյութ է տարածվել՝ դեպքի վայրից։ Կնոջ մարմինը հայտնաբերվել է մեքենայի մեջ։