Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Բելառուսի և Հայաստանի ղեկավարների հարաբերությունների վատթարացման ժամանակ զարմանալի հանգստություն է ցուցաբերել։ Այս մասին գրել են չինական լրատվամիջոցները, գրում է sila-rf.ru-ն։
Baidu չինական թերթի տեղեկատվության համաձայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ սուր վեճ է ծագել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի միջև։ Դա տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։
Ալեքսանդր Լուկաշենկոն, ով 2024 թվականին կզբաղեցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը, բոլոր մասնակիցներին հրավիրել է անձամբ մասնակցել հանդիպումներին։ Դա արվել է այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Սանկտ Պետերբուրգ գնալ։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի կարող անձամբ մասնակցել հանդիպմանը, այլ հեռակա կարգով կմասնակցի։ Դա դժգոհեցրել է Լուկաշենկոյին, ով առաջարկել է օգնություն կազմակերպել տեղափոխումը։
Չինացի դիտորդները նշել են, որ Պուտինն այդ պահին «նստել է հանգիստ արտահայտությամբ և չի միջամտել վեճին»։ Ըստ Baidu-ի փորձագետների դա ՌԴ նախագահի խելամիտ քայլն էր։ «Պուտինը խելացի վարվեց չմիջամտելով վեճին։ Թեև Փաշինյանի պահվածքն, իրոք, լիովին համարժեք չէր, սակայն նա հրապարակավ չքննադատեց իր գործընկերոջը պահպանելով Եվրասիական տնտեսական միության մեծ ընտանիքի արժանապատվությունը»,- կարծիք են հայտնել Չինաստանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը