Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս մահացած երեխա է հայտնաբերվել Ռուսաստանի Տվեր քաղաքի մերձակա առանձնատանը, հայտնել է ՌԴ դատախազությունը:
Սպանված երեխաներն են եղել 3 տղա՝ 3, 5 և 7 տարեկան, և մեկ տարեկան աղջիկ։ Ընտանիքում ընդհանուր առմամբ 6 երեխա կա։ Հայրը ծնունդով Տաջիկստանից է, Ռուսաստանի քաղաքացիություն ունի:
Ինչպես հայտնի է դարձել «ՄԱՇ»-ին, մայրը քնած է եղել է առանձնատան երկրորդ հարկում։ Երբ լսել է աղմուկը, ամուսնու եղբոր հետ իջել է ներքեւ, երեխաներն արդեն մահացած են եղել։ Նրանք կարողացել են կանգնեցնել տղամարդուն, երբ վերջինս փորձել է կտրել իր կոկորդը։
Եղբոր խոսքերով՝ ամուսին սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել մոտ 3 օր առաջ։
Տղամարդուն պարանոցի կտրվածքով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Այժմ 37-ամյա մարդասպանը միացված է արհեստական շնչառության սարքին։