Pullman բրենդը կմտնի Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAccor ընկերությունը պայմանագիր է կնքել հայկական խոշոր անշարժ գույքի օպերատոր «Տեխնոտուն» ընկերության հետ՝ Երևանում «Pullman» բրենդի ներքո երկու օբյեկտներր բացելու համար: Այդ օբյեկտները՝ Pullman Residences Yerevan-ը և Pullman Living Yerevan-ը նախատեսվում է բացել 2027 թվականին, գրում է buyingbusinessstravel.com.ru-ն։
Pullman Residences Yerevan-ը կգտնվի Նորքի Այգիների բլուրների վրա՝ Երևանի աշխույժ կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա: Pullman Living-ը հյուրանոց է նախատեսված երկարաժամկետ մնալու համար և խոստանում է պրեմիում ծառայություններ:
Accor-ի և Technotun-ի միջև համագործակցությունը սկսվել է այս տարվա հուլիսին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Այնուհետև գործընկերները պայմանավորվել են գործարկել Pullman Living and Residences Yerevan հյուրանոցային համալիրը՝ 20 հազար քառակուսի մետր մակերեսով, որից 16 հազար քառակուսի մետրը կզբաղեցնեն հանրային ենթակառուցվածքները, կանաչ տարածքները և բաց տարածքները։
Pullman Residences Yerevan-ը և Pullman Living Yerevan-ը կհամապատասխանեն կայուն զարգացման ժամանակակից պահանջներին և կնպաստեն ակտիվ ապրելակերպին: Համալիրը կներկայացնի «առանց ավտոմեքենաների» հայեցակարգ, բարեկարգված բաց տարածքներ, հեծանվային ուղիներ և էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ:
Pullman-ի պորտֆելն այժմ ներառում է ավելի քան 150 հյուրանոց։ Բրենդը ներկայացված է աշխարհի խոշոր քաղաքներում, այդ թվում Փարիզում, Բեռլինում, Մայամիում, Դուբայում, Լոնդոնում և հիմա էլ այն ներկայացված կլինի Երևանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը