Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով զբոսաշրջիկ է զոհվել, մյուսը՝ վնասվածքներ ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի հանրահայտ հանգստավայրերից մեկում կանգ առած զբոսաշրջիկը զոհվել է Կարմիր ծովում շնաձկան հարձակման հետևանքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, երկրի շրջակա միջավայրի նախարարությունից հայտել են, որ զբոսաշրջային Մարսա էլ Ալամ քաղաքում մեկ այլ զբոսաշրջիկ վնասվածքներ է ստացել շնաձկան հարձակումից:
Իտալիայի ԱԳՆ-ից հաղորդել են, որ մահացածը Հռոմի 48-ամյա բնակիչ է: Մինչդեռ տուժածը 69 տարեկան է և նույնպես իտալացի՝ Կրեմոնա քաղաքից:
Նախարարությունը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել խոր ջրերում՝ լողի գոտուց դուրս, որտեղ լողալն արգելված է: Նշվում է, որ դժբախտ պատահարից հետո լողափը երկու օրով փակ կլինի: