Հաքերները կոտրել են Բելինգհեմի սոցցանցի էջը
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հարձակման է ենթարկվել սոցցանցերում։ Այս մասին հայտնել է ինքը՝ ֆուտբոլիստը։
21-ամյա անգլիացին խնդրել է իր բաժանորդներին անտեսել բոլոր գրառումները, որոնք հայտնվում են իր անունով։
«Էջս կոտրել են. անտեսեք ցանկացած գրառում»,- գրել է Բելինգհեմը մեկ այլ սոցիալական ցանցի իր էջում։
Կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, անգլիացի կիսապաշտպանի օգտահաշիվը X- ում սկսեց հրապարակումներ անել՝ գովազդելով տարբեր կրիպտոարժույթների նախագծեր, որնոք հետագայում ջնջվեցին:
Ընթացիկ մրցաշրջանում Ջուդը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: